Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուին՝ Թուրքիայի հայ համայնքին թիրախավորող հայտարարություններ անելու համար։ Հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը։

Փայլանը մասնավորապես հիշատակել է ապրիլի 3-ին Բրուքինգսի ինստիտուտում ունեցած Էրդողանի ելույթում, որում նա հայտարարել էր, թե իր թիկնապահները բռնություն են գործադրել իր դեմ նախապես կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, քանի որ «այնտեղ գտնվել են ոչ միայն Թուրքիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլև այնտեղ է գտնվել նաև ASALA-ն»։

Փայլանը նաև հիշատակել է փետրվարի 27-ին Բինգյոլում Դավութօղլուի արած հայտարարությանը, որում Թուրքիայի վարչապետը քննադատել էր ԺԴԿ-ին Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Դավութօղլուն, նկատի ունենալով ԺԴԿ-ին, հայտարարել էր. «Նրանք հայկական հրոսակախմբերի նման համագործակցում են Ռուսաստանի հետ։ Գնում են Մոսկվա և ներկայացուցչություն են բացում»։

Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարության նման հայտարարությունները թիրախավորում են Հայ համայնքին։ Փայլանը նաև հայտարարել է, որ անվտանգության ուժերի ներկայացուցիչները շրջապատման մեջ գտնվող քաղաքների պատերին արել են մի շարք գրառումներ, որոնք վկայել են, որ Թուրքիայում «հայ» բառը դեռ օգտագործվում է որպես «հայհոյանք»։ Փայլանն ընդգծել է, որ իրենք դատապարտում են հայ համայնքին թիրախավորող, հայերի հանդեպ ատելություն սերմանող հայտարարությունները։ Փայլանը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահն ու վարչապետն այլևս նման հայտարարություններ չեն անի։

http://araxnews.com

———————————————-

Peoples’ Democratic Party (HDP) MP, Garo Paylan has stated that the statements of President Recep Tayyip Erdoğan and Prime Minister Ahmet Davutoğlu make the Armenian society a target.

President Erdoğan at the press meeting he held on April 3 at Brookings Institue said, “Ahead of the talk I would give at the conference at the Brookings Institute, I saw representative of Parallel State Structure which gives an illegal organization image in legal image. Not only terror organizations in Turkey but also Armenian ASALA organization was there too”.

Prime Minister Davutoğlu in his speech on February 27 in Bingöl province addressing the Peoples’ Democratic Party (HDP) said, “They are cooperating with Russia like Armenian gangs. They go to Moscow and open representation office”.  More»»»»»»»»»

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert