Mehmet Kaplan and Stefan Löfven on Monday. Photo: Jessica Gow/TT

Այսօր ապրիլի 18-ին ծագումով թուրք՝ Շվեդիայի բնակարանաշինության նախարար Մեհմեդ Քափլանը (կանաչների կուսակցությունից) մի շարք սկանդալների հետեւանքով հասարակական խիստ ճնշումների եւ քննադատությունների արդյունքում հրաժարական ներկայացրեց:

Վարչապետ Ստեֆան Լյոֆվենը (սոցիալ դեմոկրատ կուսակցություն) ընդունելով նրա հրաժարականը մամլո ասուլիսում հայտարարեց. «Քափլանի  արտաքին հարաբերությունները կրոնական եւ քաղաքական ծայրահեղ կազմակերպությունների հետ,  որպես նախարար խոչնդոտում են նրա աշխատանքը»: Վարչապետը ավելացրեց, որ,«Յուրաքանչյուր նախարար հարկավոր է լավագույնս կարողանա ներկայացնել Շվեդի կառավարությանը, դա անկասկածելի է»:

Մեհմեդ Քափլանի բախտը չբերեց: Այս անգամ նա հայտնվեց մամուլի ու լրատվական միջոցների կիզակետում: Այս բոլորը այն բանից հետո, երբ թուրքական կենտրոնական կառույցի փոխ նախագահը երկու շաբաթ առաջ թուրք-ադրբեջանական հակահայ հավաքի ընթացքում կատարել էր հայերի նկատմամբ վարկաբեկիչ եւ անվայել խոսքեր… Դրանից հետո մամուլը եւ հասարակությունը իրենց բողոքի ձայնը բարձրացրին՝ դատապարտելով նրա ազգային ատելություն սերմանող ելույթը:  Հակառակ նրա մեղանչումներին եւ ֆոտո խցիկի առջեւ կոկորդիլոսի արցունքներին, դժվար թե մեկը հավատա նրա մեղանչանքին… Նրա դեմ արդեն մի քանի դատական հայտ է ներկայացվել եւ հարցը քննարկման մեջ է:

Թուրք-ադրբեջանական հակահայ վայնասունի    բովի մեջ հանկարծ բացահայտվում  եւ ջրի երես է գալիս  Քափլան նախարարի  ոչ այնքան հստակ կապերը թուրքական գորշ գայլերի շվեդական ներկայացուցչի հետ… հրապարակվում են նույն սեղանի շուրջ նրա ընթրիքի նկարները, ուր ներկա է նաեւ թուրքական կենտրոնական կառույցի վերոնշյալ  փոխ նախագահը:

Այսօր բացահայտվեց նաեւ հարկատուների գումարներով նրա բազմաթիվ ճամբորդությունները Թուրքիա եւ նրա կապերը Էրդոգանին մոտ շրջանակում կաշառակերության մեջ մեղադրվող քաղաքապետի եւ ծայրահեղական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Չմոռանանք նշել, որ անցյալ տարիների ընթացքում Մեհմեդ Քափլանը, երբ Շվեդական պառլամենտի անդամ էր, Արցախի հարցով՝ ադրբեջանական տեսակետների որպես ջատագով, մի քանի անգամ հակահայ նախագծերով հանդես է եկել, փորձելով վավերացնել տալ պառլամենտում, ինչը իհարկե նրան չի հաջողել:

 

Կարո Հակոբյան

Եվրոպայի Հայերի Նախագահ

Շվեդիա, Ստոքհոլմ

18 ապրիլ 2016


տես նաև՝ Sweden’s housing minister quits after extremism row

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert