Արցախի հայ բնակչության համար չկա այլընտրանք քան ազատ և անկախ ապրելու իրավունքը

Կոչ Միջազգային կառույցներին եւ միջազգային հանրությանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններին վերջ տալու համար կոչ ենք անում խստիվ դատապարտել եւ անհապաղ քայլեր ձեռնարկել հարցը խաղաղ լուծելու ի խնդիր:

2016 թվականի ապրիլի  լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ ագրեսիվ ռազմական հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին, մանկապարտեզներին ու դպրոցներին՝ զոհվել են խաղաղ բնակիչներ:

Արցախի ժողովուրդը Ադրբեջանի լծից ազատվելու և առանց բռնությունների ապրելու նպատակով եղել է միշտ խաղաղ և պաշպանողական դիրքում և ոչ մի դեպքում հարձակողական գործողությունների նախաձեռնողը չի եղել:

«Եվրոպայի Հայերի Համագումար»-ը հիշեցման կարգով շեշտում է այն իրողությունը, որ Ղարաբաղի հայ բնակչության համար չկա ապրելու ուրիշ ելք և այլընտրանք քան այն, որ Ղարաբաղը արդեն քսանհինգ տարի է ինչ ձեռք է բերել ինքնորոշման իրավունքի կիրառումով ազատ ապրելու իր իրավունքը, ինչը այդ նույն պատճառներից ու սկզբունքներից ելնելով, ստացավ Կոսովոն:

Միջազգային մարմինների անհասցե գնահատականները անցյալում ավելի են քաջալերել Ալիեւի բռնապետական և ամենակոռումպացված իշխանության  ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականութանը: Հարկավոր է հստակ մատնանշել պատերազմ սանձազերծող եւ հանցավոր կողմին, որպեսզի չկրկնվի նման իրավիճակ:

Ուստի, «Եվրոպայի Հայերի Համագումար»-ը կոչ է անում միջազգային մարմիններին եւ միջազգային հանրությանը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, խստորեն դատապարտել ադրբեջանական իշխանությունների կողմից ռազմական գործողություններ սկսելու ագրեսիվ և անպատասխանատու քայլը, քանզի դրա շարունակումը կարող է հանգեցնել խաղաղ բանակցությունների խաթարմանը, մարդկային և նյութական մեծ կորուստների, տարածաշրջանի ապակայունացմանն ու խնդրի լուծման ավելի բարդացմանը:

«Եվրոպայի Հայերի Համագումար»-ը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությանն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

 

«Եվրոպայի Հայերի Համագումար»

02.04.2016 թ. Շվեդիա, Ուպսալա

Նախագահ Կարո Հակոբյան


 

социално споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net