«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյան

ՍԻՐԵԼԻ՛  ԵՂԲԱՅՐՆԵՐ  ԵՎ  ՔՈւՅՐԵՐ,  ՈՐ  ՃԱԿԱՏԱԳՐԻ  ԴԱՌԸ  ՀԱՐՎԱԾՈՎ  ԱՊՐՈՒՄ  ԵՔ  ՕՏԱՐՈՒԹՅԱՆ  ՄԵՋ,  ՄԻԱՑԵ՛Ք  ՄԵԶ  ԵՎ  ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԵ՛Ք  ՁԵՐ  ՄԵԾ ԾՆՈՂԻՆ՝  ՀԱՅՐԵՆԻՔԻՆ…

Մենք բոլորս նույն ազգի ու հայրենիքի ՝մեր մեծ Ծնողի զավակներն ենք:Այսօր օրհասական է մեր մեծ Ծնողի ու մեր մեծ Տան՝Հայրենիքի վիճակը. մենք կարող ենք անդառնալիորեն կորցնել և՛ Հայաստանը, և՛ Արցախը՝ մեր հայրենիքի ամենաթանկ հողակտորն այսօր, որի համար աշխարհի հզոր պետությունները պայքարում են ՝ իրենց ազդեցության ոլորտը ընդարձակելու համար …Իսկ մենք մի՞թե չենք հասկանում նրա կարևորությունը…

Արցախը թանկ է ոչ միայն նրանով, որ նրա համար և նրա հողի վրա հազարավոր հայորդիների անաղարտ արյունն է թափվել, այլ նաև նրանով, որ նա քաղաքական բանալի է. Ում ձեռքին լինի Արցախի բանալին, նրա ձեռքին կլինի Կովկասի բանալին…

Եթե կորցնենք մենք այդ բանալին,ապա շղթայական շարժումով կկորցնենք  նախ Սյունիքը, ապա ամբողջովին շրջափակված մի ափ Արարատյան դաշտն ու Լոռի-Գեղարքունիքը: Միակ կապը, որ կունենա Հայաստանը աշխարհի հետ, կլինի Վրաստանի միջով, իսկ վրացիները թուրքիայի և ադրբեջանի ճնշման տակ մեզ ճանապարհ չեն տա… Ի՞նչ անենք, կորցնե՞նք մեր Հայրենիքը, երբ աշխարհի վերաբաժանում է սկսվել, և քաղաքական քարտեզներ են պատառոտվում և վերաձևվում….

Դարձյալ ՄԵ՞ՆՔ կորցնողը լինենք… Մեզ Աստված հնարավորություն տվեց քավելու մեր պապերի մեղքը և ազատագրել մեր հայրենիքի մի հատվածը, Մեր պապերն անփո՞ւյթ եղան,թե՞ չկարողացան պահել Հայրենի Հողը:Թող Աստված լինի դատավորը:

Իմացե՛ք,աշխարհի բոլոր պատերազմները Հողի համար են և այդ հողի վրա ստեղծված քաղաքակրթական և մշակութային արժեքների համար են:Մեր Հողը մեր ժողովրդի նման տաղանդավոր է: Բայց մեր Հողի վրա աչք ունեցող ազգերը չթողեցին ,որ մենք վայելենք մեր երազած անկախությունը և հզորացնենք մեր Հայրենիքը, և հայրենադարձության փոխարեն մեզ պարտադրեցին ԲՌՆԱԳԱՂԹ…

Մեր Հայրենիքը ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ Է մի խումբ բարբարոսների կողմից, որոնց արյան բաղադրությունը կասկածելի է….

Սիրելի՛ Քույրեր և Եղբայրներ,միացե՛ք Հայրենիքում ապրողներիս՝ մեր բոլորի զավակների համար մեր Հայրենիքը պահող, սոցիալական և բարոյա-հոգեբանական ծանր պայմաններում ապրող, բայց Հայրենիքից չհեռացող Ձեր Քույրերին և Եղբայրներին,,,

Մենք իրավունք չունենք մնալու ԱՆՀԱՅՐԵՆԻՔ և ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ….Արձագանքե՛ք մեր կոչին և հորդորին և ճնշում գործադրե՛ք մեր երկրի պաշտոնակատարների վրա՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ….

 

Մի խումբ մտավորականներ

Մարի Բարսեղյան –Խանջյան,  գրող, հրապարակախոս

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert