Այո նա` նույն ինքը հաջողությունն այդ ձեռնածու,
Որ գլխարկից աստղիկներ է կորզում,
Ու խափում ընծաներով և տեսիլներով իր շինծու`
Ինչքան շուտ ենք քմայքներին նրա հավատում։
Իսկ ես` ահա սուրճը (որը քիչ ֊քիչ պաղում է )
Դրել եմ իմ թափթփված սեղանին, ուր գրքերը
Բնավ չեն վճռում ճակատագրեր, այլ թանաքե
Պատերազմներ ու սիրավեպեր են թվագրում…
Խառնաշփոթ է իմ սեղանին ու շուրջս,
Ու տանը, քաղաքում իմ , փողոցում,
Բայց դա…Դա այնքան մեզ չի ցավեցնում,
Որքան նույն քաոսը մեր այդքան փակ ներսում …
Ախ նույնը ինքը` հաջողությունն այդ սևասքեմ,
Կռնատ ու կույր շրջմոլիկն այդ անտուն`
Որքա՜ն շուտ է մոռանում իմ հասցեն,
Դեռ չըմպած , լուծվում իմ գավաթում..
Ախ որքան երկար ցավեցի.
Մոռանալ, գեթ մի պահ մոռանալ,
Մի պահ աշխարհում սուրճի հետ
Միայնակ ու խաղաղ ձևանալ….

Տա Թև

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert