Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, ապրիլյան պատերազմի եւ հետապրիլյան զարգացումների մասին Norkhosq.net-ը զրուցել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի հետ: -Պարո՛ն Պապյան, 22 տարվա բանակցությունների արյունքում ի՞նչ բացթողումներ ու ձեռքբերումներ ունենք: -Կարծում եմ՝ հիմնական բացթողումը եղել է այն սկզբունքային մոտեցումը, որ որդեգրել ենք 94թ.-ի Բիշքեքի խաղաղության համաձայնագրով, այն է՝ տարածքներ կարգավիճակի դիմաց: Մենք հստակորեն բաժանեցինք [...]