Երազումս, Հերո՛ս,
Սրբում էի արցունքները
Ծաղիկների թերթերից ես․․
Կարծես հուշում էր ինձ
Պատած սարսուռը նույն,
Որ այս ցավից, դանդաղ ,
Դու մեռնում ես ․․․
Դու մեռնում ես, Հերո՛ս,
Ծարավից եռագույն,
Եվ պատվից կորուսյալ,
Այդպես էլ չիմացյալ
Գիտությամբ իմ ազգի,
Եվ հոգին հանգուցյալ
Քո մեծ երազանքի
Շրջում է քաղաքիս
Գիշերային շվայտ ,
Հարբած «երակներով»
Եվ չի հասնում սրտին։
Քո մեծ երազանքի
Ուրվականը տխուր
Ինձ չի թողնում քնել,
Առանց թաց երկնքից
Հայցող պատասխանի,
Որ թրջվում է վերքից
Քո լուռ տառապանքի․․․
Դու մեռնում ես, Հերո՛ս,
Եվ նետում են խղճին,
Մեր բթացած հոգուն,
Տուրք չէ, պարտք հարգանքի,
Եվ իմ խիղճը հավերժ
Պարտք է մնում հոգուդ
Մի երազ գահավեժ․․․

Դու մեռնում ես Հերոս…

Տա Թև

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert