Մեր սոված հոգուն, մեր սոված խղճին

Հացի մի փշուրն անգամ շունչ կտար,

Դու եկար մեզ հյուր՝ երկնքից լազուր

Հացերով անթիվ, հայացքով անմար….

 

Սոված ենք Արթու՛ր, սովա՜ծ կմնանք,

Կաթի հոտն առած մանկան հայացքով

Դեռ երկա՜ր, երկա՜ր երկնքից պիտի մանանա մուրանք

 

Մեր սոված հոգուն հաց դու բերեցիր,

Դու մեր մեղքերի խաչը կրեցիր,

 

Դ՛ու մեր խղճի երկնակամար,

Մհերական հոգիդ միշտ վառ……

 


 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert