Զրուցակիցս գերմանուհի է, զրույցը` հայերեն, ինչը շատ ոգևորիչ է ոչ միայն ինձ համար, այլև նրա` ճարտարապետ Մարգրեթ Բյունեման-Հախնազարյանի: Հենց Հախնազարյան ազգանունն էլ պատճառ է դարձել, որ գերմանուհին հայերեն սովորի. նա անվանի ճարտարապետ Արմեն Հախնազարյանի կինն է: Մարգրեթն ու Արմենը 1960-ականների վերջին ծանոթացել են Գերմանիայում, որտեղ երկուսն էլ սովորում էին Աախենի Հռենոս-Վեստֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարագիտության [...]