— Հարձակման մեջ օգտագործված ինքնաշարժը գողացված է եղել, և հարձակումից հետո քաղաքի հեռավոր մասերում նետվել է։

— ԱՄՆ ապրող Վարուժի եղբայր՝ Հրանտը նաև ընտանեկան այլ պարագաները հաստատել են, որ կատարվածը ՀՅԴ-ի կետրոնից՝ Հրանդ Մարգարյանի գործն է։

— Վարուժին շատ սաստիկ են վիրավորել, ձեռքերը խոր և շատ է վիրավորվել։ Ասվում է, որ հարվածներից իր գլուխը պաշտպանելու համար ձեռքերով ծածկել է գլուխը և դանակի հարվածները եկել է ձեռքերին։ Վարուժի մի ոտքը կոտրվել, և հիմա պարզվել է որ մյուս ոտքի ոսկորն էլ ճաքել է

— Պարզվում է, որ ուրբաթ, սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամը 22:00-ին, երբ Սրբազանը և իր վարորդը Վարուժին տուն հասցնելուց հետո հազիվ են հեռանում Վարուժի տան մոտից, դանակներով և մահակներով զինված դիմակավոր եռյակը հարձակվում է նրա վրա։

— Ասվում է, դեպքի հանգամանքները թաքցնելու միտումով, պատրվակելով Վարուժի առողջականը, դաշնակները փորձում են խոչնդոտել Վարուժի հետ ոստիկանության հանդիպումը և նրա հարցաքննումը։

— Ըստ տեղեկությունների, Թեմականի ատենապետ ընտրվելուց հետո, Վարուժանը մեծ փոփոխություններ է կատարել միջավայրում և մի քանի անպիտան տարրի դուրս է դրել Վանքից։

— Դաշնակները Սպահանում տարածում են անհեթեթ տեսակետ, որ հարձակվողները մեծ դանակներով (՛՛ղամե՛՛), զինված լինելու պատճառով, ուրմեն հայ չեն եղել։

— Վարուժը ունի 3քույր, 4 եղբայր, ինքը ընտանիքի 5-րդ զավակն է։ Ոունի մի տղա, մի աղջիկ, որ ապրում են ԱՄՆ-ում։ Ֆինանսապես բարեկեցիկ է, զբաղված է շինարարությամբ։

Այս մասին տես նաև՝ http://norkhosq.net

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert