ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ

Դիմում

Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, ինչ խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը։ Մեր պատմական հայրենիքի այս հատվածի տարեգրությունը հնագույն ժամանակներից մինչև այսօր լի է դառնություններով ։Այստեղ «հյուրընկալվել» են պետություն նվաճողներ, ռազմատենչ ցեղեր,  պատմիչների տեղեկություններով՝ կազմակերպվել սպանդներ, գերեվարվել ու տեղահանվել բնիկ բնակչության ամբողջական հատվածներ և այլն։ Տարածաշրջանը վերջնականապես ազատագրվել է նախավերջին նվաճող պետությունից՝ Թուրքիայից, 1829թվականին։ Ադրիանուպոլսի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով դարձել է Ռուսական կայսրության մաս։ 1918թ-ին եղել է վիճելի տարածք Հայաստանի և Վրաստանի միջև։ Հայտնի իրադարձություններից հետո ջավախքահայերի կամքին հակառակ՝ բռնակցվել է Վրաստանին։ 1991թ-ի  մարտի 31-ին տեղի է ունեցել Վրաստանի անկախության հանրաքվեն, որին ՀՀ-ի այն ժամանավա իշխանությանների հորդորներով մասնակցել է նաև Ջավախքը և դարձել է նորանկախ Վրաստանի մաս։ Անկախության հռչակագրի   հենքը  Վրաստանի 1921թ-ի սահմանադրությունն էր, որը իրապես ապահովելու էր Ջավախքի բնականոն զարգացումը։ Սակայն,ինչպես ցույց տվեց ժամանակը, Վրաստանի իրար հաջորդող իշխանությունները և հատկապես Ջավախքում էթնոցիդի քաղաքականություն իրականացնող Սահակաշվիլիի թիմը, խախտելով նշյալ սահմանադրության հիմնարար սկզբունքները, երկրի այս մասում հաստատելով հատուկ ծարայությունների հեգեմոնիա՝ հակասահմանադրական գործողություններով (ինչպես ինքն էր խոստովանում, ի լուր աշխարհի տարածելով, որ իրենք այս ռեգիոնում «աշխատել» են ամեն մի ընտանիքի հետ) կասեցնում են մեր պատմության բնականոն ընթացքը։ Նրանք կարողացել  են խթանել արտագաղթը՝ առաջին հերթին  խփելով մեր ինքնության հենասյանը՝ մեր մայրենիին՝ ընդունելով օրենքներ, որոնք դե-յուրե գործածությունից  դուրս են մղել այն (Հանրային ծառայողի մասին օրենքի 12-րդ հոդվածն ասում է, որ աշխատանքի են ընդունվում նրանք, ովքեր տիրապետում են վրաց լեզվին, Տեղական ինքնակառավարման  օրենքի 9-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նիստորը վարվում են բացառապես վրացերենով։Կրթության մասին օրենքի 5-րդ հոդվածով Վրաստանի հանրային դպրոցների դասավանդման լեզուն վրացերենը հայտարարելով է ևայլն)։Եվ,ցավոք,այս օրոնքները ընդունվել են հայ պատգամավորների մասնակցությամբ,ովքեր խորհրդարանում ընդունել են ջայլամի կեցվածք՝ առանց բացառության։Սահակաշվիլիի օրոք կատարելագործվեց տեղական ինքնակառավարման մարմինների՝ հատոկ ծառայությունների միջոցով ձևավորման արատավոր պրակտիկան։ Սաստկացան բռնությունները հասարակական-քաղաքական կազմակերպությունների չծախվող գործիչների նկատմամբ։Ոմանք արտագաղթեցին, ոմանք չենթարկվելով, արժանացան դաժան տնտեսական ու նյութական զրկանքների։ Տարբեր պատրվակներով աշխատանքից ազատվեցին մի շարք նվիրյալ,   հմուտ և արհեստավարժ մասնագետներ հատկապես հոմանիտար-հայագիտագան բնագավառներից։  Անգամ անհիմն բանտարկվեցին երիդասարտ գործիչներ՝ նպատակ ունենալով կասեցնել նրանց ակտիվ մուտքը քաղաքականություն և փոխարենը խթանելով կառավարելի ջահելների սև գործունեությունը։ Պետական պարգևների էին արժանացնում հատկապես ուժային կառույցների ներկայացուցիչների,որոնք նպաստում և գլխավորում էին ընտրությունների կեղծման գործընթացները։Պետության առաջին դեմքերը առանց ամոթի հայտարարում էին ,որ իրենք այս կամ այն հայ գործչին չեն թողել դառնալ պատգամավոր միայն այն բանի համար,որ նրանց պահանջը եղել է հայերենի կարգավիճակը հստակեցնելը,ցինիկաբար հայտարարելով ,որ այդ հարցը Վրաստանի անվտանգության խնդիր է։Արի տես,որ պետական այս քաղքենի պահվածքի մեջ քողարկվում է ջավախքահայությանը Կախեթիի, Գորիի, Թիֆլիսի և հայաշատ այլ վայրերի ճակատագրին արժանացնելու մոլուցքը։ Իմիջայլոց այն ժամանակ էլ մեզ մեղադրում էին վրացերենի չիմացության մեջ, հետո սովորեցրին իրենց ձևով, և արդյունքում, ձուլվելով, փոշիացանք։ Ի՞նչ Է տառապանքը փորձ չունի՞։ Փորձեր են արվում տիրանալու հայ ժողովրդի ստեղծած պատմա-մշակութային արժեքներին արդեն Ջավախքում։ Ձեզ օրինակ՝ Գումբուրդոյի Ս․Համբարձում տաճարը։ Արհեստականորեն, տարբեր պատրվակներով  փոփոխվում է երկրամասի ժողովրդագրությունը՝ որպես զենք օգտագործելով պետական լեզուն և մեր վրացերենի չիմացությունը,որը ,իհարկե, ընդամենը պատրվակ է։

Դեպի Եվրոպա գնացող Վրաստանի այս գործողությունները «չեն ուզում տեսնել» ժողովրդավար տերությունները։ Կոպտորեն խախտվում են երկրի միջազգային պարտավորությունները։ Առկա են էթնոցիդի  դրսևորումներ։ Մի խոսքով այստեղ  ցայսօր գործում է Սահակաշվիլիի «ՄՈՒԹ»  սահմանադրությունը, որը բազմազգ Վրաստանի ընդունելի սահմանադրության բացահայտ մերժումն է։

Ցավոք, Սահակաշվիլու իշխանությունը բացառած Վրաստանի նոր իշխանությունները չեն շտապում կամ , գուցե, մտադիր չեն ուղղել նրա սխալները։

Բազմազգ, բազմալեզու, բազմակոնֆեսիոնալ, բազմասեգմենտ հասարակություն ունեցող երկիրը գնում է ունիտար պետություն կառուցելու ճանապարհով։ Կարծում ենք, դա մեծ վտանգ է պարունակում իր մեջ։ Իհարկե, մեր տարածաշրջանում հայ-վրացական հարաբերությունների կայունությունը երաշխիք է մեր երկու քրիստոնյա ժողովուրդների հետագա բարեկեցության համար, բայց դա պետք է գիտակցվի երկուստեք։ Այս իմաստով թուրք-ադրբեջանական տանդեմը, իրոք, սպառնալիք է այնպիսի ռեգիոնում ինչպիսին մերն է։ Ցավոք, վրաց իշխանությունները (հատկապես Սահակաշվիլու), մատնացույց անելով նշյալ սպառնալիքը, խորամանկորեն մերոնց մղելով այդ ուղղությամբ դիմակայելու, իրենք շարունակում են իրենց հայաջինջ քաղաքականությունը։

Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ Ջավախքի կարևորությունը ՀՀ-ի և ողջ հայության շահի տեսակետից՝ առաջարկում ենք մեր խնդիրը անհապաղ մտցնել համայն հայության հիմնախնդիրների օրակարգ։

Անհապաղ ակտիվացնել վրաց իշխանությունների հետ շփումները ՝ անկեղծորեն հասկացնելով նրանց վիճակի լրջությունը և քայլ առ քայլ վերացնել վերևում  նշված վրաց իշխանություների անբարյացակամ քաղաքականության հետևանքները։

Օգտվելով այն բանից, որ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունն ունի սահմանադրական մեծամասնություն , պետք է հասնել որոշ օրենքների բացառմանը կամ վերաձևակերպմանը։

Այս հավաքի շրջանակներում Ջավախքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել ռեգիոնում ստեղծված վիճակը։

Հարկ է նկատի ունենալ, որ Ջավախքի ռեաբիլիտացիան առաջին հերթին անհրաժեշտ է Արցախի համար, որի կողքին, որպես ընդհանուր հայրենիքի և օրգանիզմի մաս, միշտ եղել ենք նաև մենք՝ ջավախքցիներս։ Եթե մարմնի մի մասը ցավերի մեջ է, խաթարվում է նաև օրգանիզմի կենսունակությունը։

Քանի դեռ ուշ չէ՝ լրատվամիջոցները պետք է հրաժարվեն մեր խնդրի դիսկրետ լուսաբանումներից և անցնեն խնդրի օբյեկտիվ և անընդհատ լուսաբանմանը։

Հ․գ  Դիմումի որոշումն  ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին։

 

 

 

spodelime

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net