Ավելի քան երկու շաբաթ է անցնում, սեպտեմբերի 22-ի երեկոյան, Սպահանում, մահակներով և մետաղյա իրերով զինված դարանակալ դիմակավորների վախկոտ հարձակումից, որի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը։

Երեսները ծածկած երեք հոգանոց խմբին հաջողվեց փախուստի դիմել իր ստոր արարքն ավարտելուց հետո:

Մինչ ոճրային արարքի առաջին իսկ օրվանից, լուրը տարածվել էր ոչ միայն Սպահանում, այլև ողջ իրանահայ համայնքում, Սպահանի ազգային կառույցներն ու ՀՅԴ կուսակցության պաշտոնաթերթը կատարվածի մասին ամբողջ երկու օր մեռյալ լռություն պահեցին, կարծես ոչինչ չէր պատահել:

Երրորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, հայաստանյան մամուլը ողողվեց Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի դեմ հարձակման լուրով, «Արաքս» շաբաթաթերթի ինտերնետային լրատվական կայքերն ու էջերն իրենց հերթին հրապարակելով լուրը, և ինչպես հայաստանյան մամուլն էր արձագանգել, արծարծեցին նաև վարկածներ.

– ուշ երեկոյան, դավադիրների ծածկված երեսները վկայում է այն մասին, որ տուժածը հավանաբար ճանաչում է հանցագործներին։

– հարձակվողները գողեր չլինելով, որևէ իրեղեն չեն տարել ոճրի վայրից, և թիրախավորել են միայն Թեմականի ատենապետին։

– որ դավադիրները կատարյալ և ճշգրիտ տեղեկացված էին Հայաստանից Իրան և Թեհրանի օդանավակայանից Սպահան ժամանող Վարուժ Մինասյանի տուն հասնելու ժամի, առավել ևս նրա տան հասցեի մասին:

Կետեր, որոնք առանց այլևայլի կարող էին ցանկացած առողջ մտքում գոյանալ ու վերլուծության հիմք հանդիսանալ, սակայն հայաստանյան ու սփյուռքյան մամուլով ողողվող լրատվությունը դուր չեկավ դաշնակներին, քանզի այդ դեպքում որպես ամբաստանյալ, առաջին հերթին, մատնացույց էր լինում ՀՅԴ կուսակցությունը: Ուստիև կուսակցության գրչակները «կուսակցական առաքելություն» համարեցին «կայծակնային արագությամբ» անցնել ինքնապաշտպանության:

Մինչ Դաշնակցական պաշտոնաթերթ «Ալիք»-ը, իր օրաթերթի կարգավիճակով առաջինը պիտի լիներ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի հանդեպ իրականացված ոճրագործության մասին իրազեկողը, եռօրյա լռությունից հետո, մանավանդ երբ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ Սպահանի հարձակման հավանական կազմակերպիչը համարեցին նույնինքն հայատանյան ՀՅԴ կենտրոնական մարմինը, սեպտեմբերի 25-ին, կատարեց մի ծիծաղելի «հայտնաբերում», «Ալիք»-ի բառերով՝ «(ի դէպ՝ յայտնենք, որ վերջին լուրի համաձայն՝ յարձակւողների մեքենավարը (ոչ-հայ քաղաքացի) արդէն իսկ ձերբակալւած է)», մինչ իրականում հանցախմբի անդամներից ոչ մեկը չէր ձերբակալվել, (անկախ խմբում զբաղեցրած իր դերից ու ազգությունից), այլ ոստիկանություն էր կանչվել ոճրագործերի կողմից օգտագործած ավտոյի վրա ամրացված, գողացված պետհամարի տերը, որը ընդհանրապես առնչություն չի ունեցել տեղի ունեցած վայրակության հետ: Եվ այդ ապատեղեկատվությամբ ՀՅԴ-ն նպատակադրել էր ոչ թե հանցագործության մասին նորություն հաղորդելու, այլև միամտաբար իր ընթերցողին և ինչու ոչ նաև պետական մարմիններին շեղել հարցի բուն էությունից, ընդհուպ մինչև դավադիրների փրկելը հետապնդումից:

Այդ է արտացոլում նաև կուսակցական պաշտոնաթերթի վերջին երկշաբաթյա լռությունը, որը զլանում է նույնիսկ երկու տողով գրել Մինասյանի առողջության մասին, ապացուցելով, թե որքանով է հետաքրքրված նրա առողջական վիճակով և, ընդհանրապես, հանցագործության մասին լրատվությամբ։ Այլապես, ինչով բացատրել Սպահանի ՀԹ Թեմական խորհրդի ատենապետի մասին հայտարարության հայտնաբերումը, ՀՅԴ բյուրոյի կայքում, կամ բանից անտեղյակ հայաստանցի դաշնակցական մի գրչակի՝ ոմն Էդիկ Անդրեասյանի, հայհոյախառն ինքնապաշտպանական աղաղակումը «Արաքս»-ի հասցեին։ Եվ դեռ ավելին՝ «Արաքս»-ի հասցեին կուսակցական թունառատ հայտարարության տեղադրումը «Արարատ» մարզամշակութային միության կայքէջում, որի համար դեռ նրա վարչականները պիտի պատասխանատվության կանչվեն առաջին հերթին նույն միության անդամների կողմից:

Արդ Սփյուռքի հայկական ԶԼՄ-ից տեղեկանում ենք, որ Սպահանի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանի արտասահմանում ապրող անմիջական հարազատները ՀՅԴ Բյորոյին են պատասխանատու համարում նրա դեմ կատարված ոճրի համար։ Արյդո՞ք այդ է պատճառը, որ Սպահանի Ազգային առաջնորդարանի հայտարարությունը արտատպվում է ՀՅԴ Բյուրոյի հայաստանյան կայքում:

Այնուամենայնիվ, ինչպես հայոց հանճար Պարույր Սևակը կասեր. «Որ անհնար է արևը բանտել», մենք էլ հավատում ենք, որ. Ճշմարտությունը երկար քողարկել անհնար է։ Չի քողարվել անցյալում ու չի քողարկվելու նաև այսօր։

Եվ նրանք ովքեր իրենց չակերտյալ հեղափոխական արարքները իրագործում են սեփական ժողովրդի անպաշտպան տարրերի դեմ, այլախոհների դեմ, հակառակորդների դեմ, կղերականների և այլնի դեմ և ոչ թե հայրենիքն ու ազգի պատիվը և նրա մարդկային ամենատարրական իրավունքը ոտնահարողների դեմ, իրենց չարությունների համար ավելի քան երբեք պախարակվելու և մեկուսացվելու են ժողովրդի, ընդ որում նաև սեփական պարկեշտ կուսակիցների կողմից։

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 10 հոկտեմբերի 2017թ.

 

 

 

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert