Մի օր անցնում էի ճանապարհով,
Տեսա մեծն էշին թիկնած,
Էշ մի՛ ասա, մի հուր գոհար
Արվեստի ու գիտության հլու նոքար:

Երբ հարցրի նրա հալը,
Նա ինձ ասեց.
– Հրաշք է իմ կյանքի ամեն պահը:

Առ պատասխան առաջարկիս,
Որ նա թողնի էշությունը,
Որ մարդ դառնա ու վայելի
Բերկրալից մարդկությունը,

Նա ինձ ասեց խոհեմաբար.
–  Թո՛ղ ինձ հանգիստ, դ՛ու բարեկամ,
Քո վերքերին արա դարման:

Էշին բավ է իր ունեցած խելքն ու միտքը,
Նա լավ գիտի իր սեփական տեղն ու դիրքը:

Մենք ոչ ոքու ոչ ճնշել ենք,
Ոչ կեղծել ենք, ոչ «քցել» ենք,
Մեր ունեցվածքով ենք գոհացել,
Ոչ ոքու սեղանից հաց չենք գողացել:

Տեսե՞լ ես մի էշ, որ էշ սպանի,
Կամ էլ այլ էշի գլուխը հատի,
Տեսե՞լ ես մի էշ կշռի մեջ խաբի,
Կտորը չափի ու պակաս կտրի:

Տեսե՞լ ես էշը կաշառք վերցնի,
Կամ էլ ուրիշ էշերին հեծնի,
Այն ո՞ր մի էշը պայման կխախտի
Ու կհափշտակի հացը դժբախտի:

Էշը հեռու է ղալմաղալներից,
Չես կտրի նրան դու իր անդորրից:

Էշը  լիովին շնորհքի հանք է,
«Էշությունն» իր փառք ու պարծանքն է:

Նա գոմում է վայելում իր արքայությունը,
Քանի որ այնտեղ անելիք չունի խարդախությունը:
Ես տեսա նրա խոհեմությունը՝
Նրա խոսքերի ճշմարտությունը:

Երկար ու տրտում ես մտածեցի,
Ու ամենակարող Աստծուն դիմեցի.
-Երանի թե Տե՛ր, «Էշության  շնորհքը»
Մարդկության վրա էլ գցի իր շողքը:

Պարսիկ բանաստեղ՝ Աբբաս Միրզայի մոտիվներով՝

Երվանդ Խոսրովյան


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert