Անվերնագիր ու անհասցե,
Թող տողերս թռչեն գնան,
Դեռ կծնվեն բազում հարցեր`
Մինչև հոգին իմ հասկանան։
Թող խոսքերս տեղ չհասնեն,
Ում թվում են պարզ կամ խրթին,
Տարիները թող գան, անցնեն,
Ես կսպասեմ խոսքիս հերթին։
Լու՜ռ, անաղմուկ բարձրաձայնեմ,
Ով ցանկանա,նա ինձ լսի,
Ձեր խոսքի հետ համաձայնեմ,
Թե իմաստը մի բան ասի։
Անվերնագիր,թեկուզ անտիպ,
Խոսքս մնա սրտերի մեջ,
Բայց չլինի անհամ, տտիպ
Սպասված լինի միտքս անվերջ։
17.11.2017