Ընկերոջս հայ տղան սովորում է Թիֆլիսի վրացական դպրոցում: Տղան վրդովված, չիմանալով, թե ում դիմի, ստիպված նամակ է գրել ինձ: Գրել է տետրակի թղթի վրա, որը չզլացա որոշ խմբագրումներ կատարելով մուտքագրել ձեզ համար:

,,Սկսվում է Վրաստանի պատմության առաջին դասը: Բացում ենք դասագիրքը և ես շոկի մեջ եմ ընկնում: Դասը կոչվում է ,,Առաջին մարդիկ՝ վրացի Զեզվան ու Մզիան,,: Դասատուն սկսում է դասը:
– Երեխաներ, մենք աշխարհի ամենամեծ մարդիկ ենք: Երկիրը սկսվեց վրացիներով: Դուք պետք է ձեր արժեքը պահպանեք, քանի որ մենք ամենահզոր մարդիկ ենք:
Ես, իհարկե, գժվեցի այդ դասին, բայց ամենավատը դեռ առջևում էր:
Հաջորդ դասին արդեն սկսվեցին անտիհայ լեկցիաները:
– Երեխաներ, մենք մեր թվարկությունից առաջ եղել ենք ամենահզոր երկիրը: Մենք կարող էինք աշխարհի տերը դառնալ, բայց հայերը մեզ խանգարեցին: Երբ հայերը մտան Վրաստան, այդ ժամանակ էլ սկսվեցին մեր դժբախտությունները:
Նույն բանը գրված է դասագրքում:
– Երեխաներ, Տիգրան Մեծը գրավեց մեր երկիրը, բայց Հռոմը մեզ օգնեց և դուրս արեց հայերին մեր երկրից: Բայց ոմանք մնացին, և այդ պատճառով են հայերը մտածում, թե այս երկիրը իրենցն է, թե Թիֆլիսը իրենք են կառուցել, թե վրացիները շուռտված հայեր են:
Հասկանո՞ւմ եք, թե ինչ է անում այդ տականքը, վրացիներ է դաստիարակում, ովքեր ապագայում կսկսեն երկրորդ ցեղասպանությունը:
Հաջորդ դասը:
– Երեխաներ, Վրաստանն ու Հայաստանը միշտ վատ հարաբերությունների մեջ էին: 3-րդ դարում Վրաստանի թագավոր Համազասպը մտնում է Հայաստան ու սպանում Հայաստանի թագավոր Տրդատ 3-րդին: Դուք, ահա, այդպիսի վրացիներ պիտի դառնաք, ինչպիսին էր մեր թագավոր Համազասպը:
Ես մտածում եմ. Այ անասուն, առաջինը, Վրաստանի պատմությունն է, խոսիր ձեր մասին, ինչ ես ուզում հայերից: Երկրորդ, ինչ իրավունքով ես ստում: Ամբողջ ինտերնետում գրված է, որ Համազասպը Հայաստանի թագավորն էր: Դասատուն ասում է, թե Տրդատը, Միթրիդատը, Համազասպը, Երվանդը, Արտակը, Գուրգենը, Բագրատը, Աշոտ Բագրատունին, Դավիթը, Մուշեղը եղել են Վրաստանի թագավորները,,:

Harutyun Minasyan-ի ՖԲ-յան էջից

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert