Նկարը՝ Ռուբեն Մանգասարյանի

Ո՛վ երկնային,
Չեմ անիծում, վրդովված եմ.
Ի ՞նչ ես ուզում դու ինձանից,
Ինձ այս կյանքի գերին դարձրիր
Իմ կամքին դեմ, ակամայից…

Ո՛վ երկնային,
Եթե մի օր քո բարձունքից դու վայր իջնես ,
Չքավորի զգեստ հագնես,
Հպարտությունդ հանուն հացի
Նետես ոտքերի տակ տմարդների,

Գիշերը լուռ, տանջված, հոգնած,
Դատարկաձեռն դու տուն դառնաս,
Երկիր ու երկինք չե ՞ս անիծի,
Վստահաբար, դու կանիծես…

Ո՛վ երկնային,
Եթե մի օր դու մարդանաս,
Պաշտողներիդ կյանքը տեսնես,
Արարչական հեքիաթներիցդ կփոշմանես ,
Ու կզղջաս քո արարքից:

Ո՛վ երկնային,
Պատասխանատու ես դու ,
և լավ գիտես, որ մարդ լինել ու մարդ մնալ,
Այս աշխարհում
Դժվար բան է…
Օ, ինչ տառապանք է կրում նա,
Ով լի է զգացմունքներով իր մարդկային:

—————————————————–
Իրանահայ բանաստեղծ՝ Կարո (Տերտերյան)
Թարգմանությունը՝ Արամի

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert