30 տարի առաջ էր տեղի ունեցել Միության վերջին համագումարը: Այսօրվա համագումարում համերաշխության հետք չկար: Ինչպես պնդում է միության անդամ, Լեզվի տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը: www.a1plus.am

Միության անդամներից ոմանք՝ մասնավորապես Լավրենտի Միրզոյանը հայտարարեց, որ համագումարն անցկացվում է  անօրինական կերպով, քանի որ միության անդամներից ոչ ոք պատշաճ կերպով տեղեկացված չի եղել միջոցառման մասին:

«Համագումարը բացելու համար պետք է նախագահություն  և քարտուղարություն ընտրվեր: Քանի որ օրենքը խախտել ենք, կարծում եմ՝ պետք է ստեղծվի համագումար նախապատրաստող հանձնաժողով, տրվի ժամանակ, որ մեկ-երկու ամսվա ընթացքում այդ հանձնաժողովը նախապատրաստի միության հերթական՝ 12-րդ համագումարը: Շնորհակալ ենք, որ Աստղիկ Գևորգյանը քառասուն տարի ղեկավարել է Ժուռնալիստների միությունը: Ինչ հնարավորություն ունեցել է, արել է, այժմ պետք է հարգենք հանգստի նրա իրավունքը»,- ասաց նա:

Լավրենտի Միրզոյանը նշեց՝ հավաքվածներից ոչ ոքի նախապես օրակարգ չի բաժանվել, ոչ ոք չի իմացել՝ ինչ ընթացակարգով պետք է համագումարն ընթանա: «Որպեսի համագումարն օրինական լինի, մենք պետք է պաշտպամնենք մեր իրավունքները»,- ասաց նա: https://www.panorama.am

 

Կարինե Հակոբյանը իր ՖԲ-յան էջում գրում է.

«Լռությունը խախտելով` ուզում եմ անդրադառնալ երեկվա Ժուռնալիստների միության իրականում չկայացած համագումարին:1000 -ից ավելի անդամ ունեցող միության նախագահն, ասում են, որ ընտրվել է 57 ձայնով: Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչպես է դա հնարավոր: Անգամ Հայաստանում՝ ինչպես է դա հնարավոր: Հեռուստաէկրանի առջև նստած երեխան, որ տեսնում է որպես ընտրություն մատուցվող այդ մի խումբ մարդկանց իրարանցումը, ի՞նչ քաղաքացի պետք է դառնա: Եվ ընդհանրապես, այդպիսի համագումաքանից հետո ժուռնալիստները ի՞նչ իրավունք են ունենալու որևէ բան, որևէ քաղաքական գործչի քննադատելու, որևէ ընտրության խարդախության մասին խոսելու: Ես,իհարկե, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, որ եթե կար միությունը վերակենդանացնելու նպատակ, ապա ինչու չէր կարելի մի քանի ամիս ժամանակ հատկացնել և այո, թեկուզ <<սառեցված>> կամ չգործող միության 1000 և ավելի անդամներին հրավիրել համագումարի, ինչպես, լավ կամ վատ, անում են մյուս միությունները: Ես և ամենայն հավանականությամբ շատ-շատերը կընտրեինք հենց Սաթիկին: Ինչու՞ չէր կարելի կիրթ համագումար կազմակերպել և ոչ թե այդպես վարկաբեկվել և խայտառակել մեզ բոլորիս: Ես ինքս այդ միության անդամ եմ բավական վաղուց և անկեղծ ասած հիմա ամաչում եմ դրա համար: Նրանք, ովքեր կարծում են, որ կեղծիքով և օրենքները խախտելով կարելի է լավ բան ստեղծել, գործը տեղից շարժել սխալվում են: Ինչպես սկսում ես, այդպես էլ շարունակվում է: Իսկ այդպիսի ճանապարհը ոչ ոքի ձեռնտու չէ. և Սաթիկին նույնպես: Այնպես որ բոլոր լռողները լավագույն դեպքում նրան արջի ծառայություն են մատուցում, իսկ վատագույն դեպքում … Ամեն դեպքում, կարծում եմ ուշ չէ այդ խայտառակությունը համարել, որ տեղի չի ունեցել և նախապատրաստվել ու գարնանը իրական համագումար անցկացնել, ժուռնալիստին վայել համագումար: Այլապես այդ<< ոչ լեգիտիմ>> պիտակը կկպչի և կմնա միության ու նախագահի վրա:»

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert