Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը և այդ ուղղությամբ նրա օրինական պայքարը։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դիմագծի մեջ իշխանության լիակատար յուրացման եւ իշխանական բոլոր լծակների գրավման ընթացքը կյանքի է կոչել այնպիսի օրենքներ եւ որոշումներ, որոնք, ըստ էության, գալիս են ոչ թե հաստատելու եւ ամրապնդելու Խորհրդարանական համակարգը, այլ [...]