«ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ» ԴԵՍՊԱՆ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ

Դեսպանը տակավին հավատարիմ է մնում ՀՀԿ-ՀՅԴ «կոալիցիային»

2016 թ.-ի ամռանը Հունաստան գործուղղված, աղմկահարույց, դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ՀՀ դեսպանների այն ցուցակում է, որ հակառակ իր հերքումներին, զրկվելով դեսպանի պաշտոնից, մոտ օրերին տուն է կանչվելու։

Վերջին մեկ տարվա ընթացքում, հունահայ համայնքում դեսպանի կոչումին անհարիր իր միջամտություններով, Չարչօղլյանը խիստ քննադատության էր ենթարկվել համայնքի բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպությունների կողմից։

Թավշյա հեղափոխության օրերին, Չարչօղլյանը կոռուպցիոն համակարգը պաշտպանող ՀՀ Եվրոպայի դեսպանների առաջնագծում էր։ Նա անթաքույց սպառնում և ահաբեկում էր ՀՀ այն քաղաքացիներին՝ ովքեր ցանկանում էին մասնակցել Համաժողովրդային շարժմանը զորակցող երկու հաջորդական՝ ապրիլի 21-ին՝ Աթենքի կենտրոնոական Սինդաղմա հրապարակում «ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆՔ» և ապա, մայիսի 8-ին՝ Հայոց Եղեռնի հուշարձանի մոտ, «ԺՈՂՈՎՐԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ»  նշանաբաններով համահավաքներին, որոնց զորակցում էին նաև Սոցիալ դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունները։

Չարչօղլյանը Երևան կանչվելու նախօրեին կատարեում  է իր վերջին «սկանդալային» քայլը։ Դեսպանը երեկ, հունիսի 3-ին, Մայիսյան հերոսամարտերին նվիրված Ռամկավար կուսակցության միջոցառմանը ո՛չ անձամբ ներկայացավ, ո՛չ դեսպանատան այլ դիվանագետի ուղարկեց և ո՛չ էլ ողջույնի ինչ-որ պատգամ հղեց, մինչ, հունիսի 10-ին, տապալված «կառավարական կոալիցիայի» գործընկեր ՀՅԴ-ի կողմից նույն առիթով ծրագրված միջոցառմանը, ոչ միայն մասնակցելու է, այլ նաև պաշտոնապես ստանձնել է միջոցառումը հովանավորելու անհասկանալի պարտականությունը։

Համայնքում լարվածություն հրահրող այս քայլը, հունահայերը որակել են, որպես՝ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի, Հայաստան վերադարձից առաջ, «վերջին փամփուշտը»։

 

«Հայաստան» լրատու ցանց

Աթենք, 4 հունիսի 2018 թ․

 

 

споделяне на връзка

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net