Ես, որպես արցախյան պայքարին առաջին իսկ օրերից հետեւած ու ակտիվորեն մասնակցած լրագրող, որպես կուլիսային ու գաղտնի բազմաթիվ բանակցություններից տեղյակ, ականատես, որոշ հարցերում նաեւ գսղտնի բանագնացի շատ փոքրիկ հանձնարարություններ կատարած, շարժման առաջին չորս տարինռրին բանսկցությունների մեջ ներգրավված քաղաքական գործիչների վստահելի անձ, ում աչքի առաջ տեղի են ունեցել հարցին վերաբերող բարձր մակարդակի բավականին սուր քննարկումներ, վեճեր, կռիվներ, ու ցավոք, անգամ դավաճանություններ….
Ես՝ Շուշան ՂԱԶԱՐՅԱՆՍ, հանգել եմ այն եզրակացությանը, որ՝ Ղարաբաղի հարցը ԲԱՑԱՐՁԱԿ լուծում կստանա եւ երկու երկրների համար ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե՝
ա/ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ դադարի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ հարթակներում քննարկման առարկա դառնալուց եւ՝
բ/ Տեղափոխվի ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ հարթակ:
Այսինքն՝ կամաց հրաժարվել՝
ա/ Մինսկի համանախագսհներից, ովքեր տարին մի անգամ գալիս, իրենց փայը առած գնում են՝ բավարարվելով անպտուղ հայտարարություններով:
բ/ սահմանակից պետությունների քաղաքայսն շահարկումներից, ՄՈՍԿՎԱՅԻ, Թուրքիայի ու Իրանի փոփոխական, իրենց շահերից բխող տարատեսակ միջամտություններից :
Հարցը տեղափոխվի մեր տարածաշրջան ու քննարկման առարկա դառնա ՄԻԱՅՆ Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի իշխանությունների մակարդակում:
Վերլուծաբանները կհասկանան ասածիս կարեւորությունը:
Կարծում եմ եւ շատ մեծ հույսեր ունեմ, որ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հենց դրան էլ ձգտում է, եւ եթե այո, նրան պետք է օգնել ու աջակցել, տալ հնարավորություն ու վստահության մանդատ, որ նա իրականացնի այս դժվար, բայց միակ ելքը նկատվող առաքելությունը:
Լսելով Զորի Բալայանի՝ ՊՈՒՏԻՆԻՆ ուղղված նամակի առիթով Փաշինյանի հոդվածն ու մտորեւմները, մեջս հույս է արթնացել, որ Վարչապետը ճիշտ ուղի է ընտրել՝ շփումներին բացառել օտար կողմի ներկայությունն ու վճռներ կայացնել, համաձայնության գալ միայն ԼՈԿԱԼ միջավայրի շրջանակներում:

ԱՌԱՋՆ ԱՍՏՎԱԾ:
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿՀԱՋՈՂԻ:

Շուշան Ղազարյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert