2015 թվականի սեպտեմբեր ամսից Դաշնային Ազգային Անվտանգության Ծառայությունը խստորեն վերահսկում է Կանցլերին եւ Դաշնային կառավարության որոշ հատվածին: Ազգային Անվտանգության Ծառայությունը որոշել է Դաշնային Կառավարությանը ավելի ուշադիր հսկել:

Berliner Express.- Ազգային Անվտանգության Ծառայությունը  ցանկանում է մանրամասն քննել, թե որքանով է Անգելա Մերկելը, շրջանցելով խորհրդարանը, ինքնզինք լիազորել՝ առաջին հերթին Եվրոպական, ապա Դաշնային Իշխանություններին հրահանգել, որ  փախստականները եւ միգրանտները առանց ստուգման մուտք գործեն Գերմանիայի տարածք:

«Մենք կանգնած ենք ազգային մի մեծ պարտավորության առջև: (…) Գերմանիան ուժեղ երկիր է: (…) Մենք շատ բան ենք հաջողել, կարող ենք սա ևս հաջողել: Մենք կհաջողենք այդ և եթե ինչ-որ բան մեր ճանապարհը խոչնդոտի, պետք է դա հաղթահարել, այդ ուղղությամբ  պետք է աշխատել»- ասել է Անգելա Մերկելը:

Ազգային Անվտանգության ­Ծառայությունը  պետք է նաեւ ուսումնասիրի, թե արդյո՞ք նախկին կառավարության (մասամբ նաև ներկա կառավարության մաս կազմող) անդամները աչքաթող են արել կամ նույնիսկ խրախուսել՝  Կանցլերի միակամ որոշումները և եթե այո, ապա՝ ինչքանով: Պետք է այս հարցը պարզել, թե ինչո՞ւ խորհրդարանական 709 անդամներից և ոչ մեկը բողոքի ձայն չբարձրացրեց, երբ ակնհայտ էր, որ կանցլերը միակամ է որոշումներ ընդունելու այդ կարևոր հարցերի վերաբերյալ՝ շրջանցելով խորհրդարանը (…):

«Ապաստան հայցողների քանակական սահմանափումը (մուտքը արգելելը) նշանակում է չճանաչել քաղաքական ապաստանի հիմնական իրավունքը: (…) Պարզ է, որ ներկա դրությամբ փախստականների գրանցումը ԵՄ-ի սահմաններից դուրս հնարավոր չէ իրականացնել: Չի կարելի անտեսել նաև, որ փախստականների մեծամասնությունը ի վերջո կարողանում է հասնել ԵՄ-ի միայն մի քանի երկրներ », -ասել է Անգելա Մերկելը:

Գերմանիայի պատմության մեջ մեծագույն քանակով քննվող դեպքերի շրջանակներում բարձրացված այլ կարեւոր հարցեր.

Ո՞վ է կամ ի՞նչն է պատճառը, որ փախստականների եւ միգրացիոն հոսքը ուղղվեց դեպի Եվրոպա: Այստեղ նաև ՄԱԿ-ը իր բյուջետային կրճատումներով լուսաբանվելու կարիք ունեն.
Ի՞նչ դեր ունի ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում:
Ո՞վ էր հրահանգել  սահմանապահներին սահմանների հսկողությունը դադարեցնել և առանց  անձնագրերի ստուգման և հսկողության թույլ տալ այնպիսի ներհոսք, որի  պատճառով էլ հանցագործների եւ ահաբեկիչների մուտքը Գերմանիայի տարածք հնարավոր դարձավ:

Ինչպե՞ս եղավ, որ կանցլերը ցանկանում էր նաև ԵՄ անդամ երկրներին համոզել  միգրանտների ընդունումը :
Ինչպե՞ս պատահեց, որ կանցլերը եւ դաշնային կառավարության որոշ պաշտոնյաներ  փորձում էին ԵՄ անդամ պետություններին շանտաժի ենթարկել՝ ասելով, որ Գերմանիայի կողմից ԵՄ վճարումները կկրճատվեն, եթե նրանք փախստականներ չընդունեն:

«Մենք կարող ենք դա անել, և ես դա ասում եմ, որովհետև դա մեր երկրի ինքնության  մասն է կազմում, ինչի համար էլ մենք պետք է ավելին անենք: 21-րդ դարում մեկուսացումը  խելամիտ տարբերակ չէ: (…) Մենք միամիտ չենք: Երբեք թույլ չենք տա, որ վախը և հոռետեսությունը մեր ապագային վերաբերող գործողությունները խանգարեն:(…) Մասսայական նեհոսք չկա, կա առանձին մարդկանց մուտք. ոչ ոք իր հայրենիքը հենց այնպես չի լքում՝ անկախ նրանից, թե ինչ նպատակով է նա ճանապարհ ընկել»,- ասել է Անգելա Մերկելը:

Մասնավորապես, պետք է ստուգել, թե արդյո՞ք Դաշնային Կառավարությունը, Մերկելի կաբինետը,  շրջանցելով խորհրդարանականը,  փորձել է սահմանադրությունը ոտնհարել (դա պետական ​​հեղաշրջման նման մի բան է) եւ հակասահմանադրական քայլ կատարել:

Այժմ Դաշնային Կառավարությունը խստորեն վերահսկողության տակ է գտնվում եւ նրա գործողություններին տրվում է համապատասխան գնահատական: Եթե ​​նշված կետերին վերաբերող խնդիրները ավելի կոշտանան, ապա դա կարող է հանգեցնել Դաշնային Կառավարության հրաժարականին եւ հետագայում անձեռնմխելիությունից զրկելու հանգամանքին: Այս ամենի հետևանքը կլինի այն, որ պաշտոնյա անձինք քրեական դատարանի առջեւ կկանգնեն եւ դատապարտվեն:

 

Թարգմանությունը՝ Երվանդ Խոսրովյանի

18.01.2019 թ., Գերմանիա

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert