Ադրբեջանի մեծ խայտառակությունը Իրանում

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 4 փետրվարի 2019 թ․

Խոջալուի հայտնի դեպքերի մասին ադրբեջանական սուտ տեղեկատվությունը տարածելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության դեսպան Բունիադ Հուսեյնովը Թեհրանում կազմակերպել է հատուկ ցուցահանդես, իրանցիներին իրազեկելու «Խոջալույում հայերի ոճրագործությունների մասին»։
Ըստ էության Բաքվի դեսպանը փաստերի սակավության պատճառով, ցուցահանդեսում տեղադրել է Հայոց Ցեղասպանությունից հայտնի մի լուսանկար։

Խայտառակությունը նկատվել է իրանցիների կողմից և իրանական «Ազարիհա» (Ատրպատականցիներ) լրատվական կայքէջը լուսանկարներ տեղդրելով սկանդալի մասին գրել է հետևյալը:

«Թեհրանում Բաքվի Հանրապետության դեսպանատանը (իրանական կայքը չի ընդունում «Ադրբեջան» անվանումը և միտումնավոր Բաքվի Հանրապետություն է գրում:– խմբ.) 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի Խոջալու գյուղի աղետի կապակցությամբ` լուսանկարների ցուցահանդես է կազմակերպված: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, երբ «Այազ Մութալիբովը» նոր էր Ադրբեջանում իշխանություն նվաճել, Խոջալույում զոհվեցին մոտ 600 գյուղացի: Վերջին տարիներին Թուրքիան և Բաքուն Խոջալուի ողբերգությունը մեծացնելով փորձել են դեպքերը հավասարեցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության հետ։

Իրանական կայքը այստեղ բացահայտել է սկանդալը գրելով ․ «Սակայն տարօրինակ դեպք է տեղի ունեցել Թեհրանում կազմակերպված այս տարվա լուսանկարչական ցուցահանդեսում, որը կազմակերպվել էր Բաքվի դեսպանատան կողմից և որին մասնակցում էին այդ երկրի դեսպանը և Բաքվում աշխատած մի քանի նախկին իրանցի դիվանագետներ: Տարօրինակն այն է, որ պատկերասրահում ցուցադրված մի քանի նկարներ գողացված նկարներ են, որոնք փաստորեն պատկանում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, որոնք Բաքվի կառավարությունը ներկայացրել է, որպես Խոջալուի զոհեր»: Իրանական կայքը հավելել է․
«Ցուցահանդեսում ներառվել է չոր այրող անապատում իր մահկանացուն կնքող մի կնոջ պատկեր, մինչ Խոջալուն գտնվում է Աղդամի և Ասկերանի միջև կիսալեռնային ցուրտ և ձնապատված մի տարածքում: Լուսանկարի հետազոտությունը պարզեց, որ այն պատկանում է Օսմանյան կայսրությումում հայերի դեպի Սիրիա, Հալեպ բռնագաղթին, որը վերցվել է ԱՄՆ կոնգրսի գրադարանից և գրադարանի լուսանկարների ցանկում նկարը կարելի է գտնել նույն վերնագրով»:
Հիշեցնենք Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը այս առիթով, հստակորեն, ասել էր. «Ինչպես պատմում էին փրկված խոջալուցիները, այդ դեպքերը կազմակերպված էին իմ ընդդիմադիրների կողմից, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում անեին։ Այսինքն Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք կազմակերպված կերպով զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջոլուի բնակչների մարմինների պղծմամբ որպեսզի հետագայում այդ նկարները իմ դեմ կարողանային օգտագործել քաղաքական նպատակներով»:

 

Իրանական կայքը «Ստախոս հովիվը» վերնագրով ամբողջովին քողզերծում է Բաքվի իշխանությունների ստերը, գրելով․
«Բաքվի իշխանությունն ինչո՞ւ է պարբերաբար ստում պատմական իրողությունների մասին: Ստի նկատմամբ այս աստիճանի ծարավը և մոլիությունը որտեղից է ակունք առնում: Մինչ բոլոր հարևան երկրների համբերությունը հատել է Բաքվի ստերից և պատմական իրողությունների խեղաթուրումներից, և երկրի բնակչությունը ստացել է տխրահռչակ ազգի համբավ, ապա ինչու են նրանց ղեկավարները շարունակում իրենց ստերը: Պատճառն այն է, որ Ադրբեջան կոչվող երկիրը հիմքից հիմնվել է «ստի և գողության»հիման վրա: Մի երկիր, որի անունը նույնիսկ գողացված է, գոյատևելու համար պարտավոր է պատմություն ստել և խեղաթյուրել: Ինչ վերաբերում է Խոջալուի ողբերգությանը, չնայած անմեղ զոհերի իրողությանը, սակայն այդ եղելության կապակցությամբ, առկա են մեծ բայցեր և հարցեր: Փաստ է, որ այն օրերի Բաքվի նախագահ «Այազ Մութալիբովը» Խոջալուի սպանությունների համար մեղադրեց, ոչ թե հայկական ուժերին, այլ սեփական երկրի բանակին և երկրի այն զինվորականների խմբին, ովքեր փորձում էին տապալել իր իշխանությունը։ Իսկ պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը նաև հաստատել է, որ Բաքվի ռազմական ուժերը այնպես կազմակերպեցին, որ Խոջալուի բնակիչները գտնվեն հակառակորդի կրակոցների թիրախ, և այնուհետև այն օգտագործեն Էլչիբեյին տապալելու նպատակով»: Իրանական կայքը ընդգծում է․ «Հատկանշական է, որ Խոջալուի զոհերի մարմինները հայտնաբերվել են, ոչ թե Խոջալու գյուղում, այլ շատ հեռու վայրում, որը ամբողջովին գտնվում էր Բաքվի զինված ուժերի ենթակայության և հսկողության ներքո»:

Կայքը եզրակացնում է․ «Աղետը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ «Այազ Մութալիբով»-ի և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի միջև իշխանության պայքարը իր գագաթանկետին էր հասել և երկու կողմերը միմյանց հարվածելու համար պատրաստ էին դիմել ցանկացած միջոցի և Խոջալուի աղետը Էլիչիբեյի համար ապահովեց իշխանություն նվաճելու համար իդեալական վիճակ: Բաքվի ռազմական ուժերի կողմից Խոջալուի բնակչության տարհանման ձգձգումը, չնայած Ղարաբաղի կողմից հարձակման մասին իրազեկումներին, պետք է փնտրել նաև այս չարաբաստիկ իշխանության պայքարում: Խոջալուի բնակիչները թեև չէին տարհանվել, սակայն հաջողել էին քաղաքից հեռանալ օգտվելով հայկական ուժերի կողմից այդ նպատակով բաց թողնված ճանապահից և իրականում նրանց հաջողվել էր հասնել Բաքվի ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջան: Այնուամենայնիվ, «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ը, որին հետաքրքրում էր այլ նպատակ, քան սեփական ժողովրդի անվտանգությունը, ստեղծեցին այնպիսի իրավիճակ, , որ այդ միգրանտները գտնվեն երկու կրակի մեջ: Բազմաթիվ վկաների ցուցմունքներ, ներառյալ Բաքվի Պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևի վկայությունը, հաստատում են, որ Բաքվի ուժերը կարող էին լավագույնս աջակցել տեղահանվածներին ապահովելով նրանց անվտանգությունը»:

Կայքը եզրակացնում է․ «Կանադացի պատմաբան Ուիլսոն Գորիի տրամադրած տեղեկատվության համաձայն, գիշերային լայնամասշտաբ տարածքում իրականացվող գործողության ընթացքում հայկական զինված ուժերի համար հիմնովին անհնար էր զանազանել զինված մարդկանց անզեննեից և սխալվելու հնարավորությունը բարձր էր:  Խոջալուի դեպքերից հետո «Այազ Մութալիբով»-ը մի քանի հարցազրույցների ընթացքում, այդ շարքում ռուսական Նեզավիսիմայա գազետա» թերթին և չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ զրույցում պարզաբանել է Խոջալույի դեպքերի իրողությունները: «Նեզավիսիմայա գազետա» թերթին Մութալիբովը հաստատել է, որ հայերը Խոջալուն լքելու համար ելքի ճանապարհ էին թողել: Եթե ես պնդում եմ, որ ադրբեջանական ընդդիմությունը մեղավոր է, նրանք կարող են ասել, որ ես ստում եմ: Սակայն, փաստ է, որ երբ հայերը քաղաքից հեռանալու ճանապարհ էին թողել, էլ ինչո՞ւ պետք է նրանց վրա կրակ բացեին: Հատկապես, որ Աղդամի տարածքում առկա էր մեծ ռազմական ուժ, որ կարող էին օգնել մարդկանց: Կամ նույնիսկ նրանք կարող էին հակառակորդի հետ պայմանավորվել քաղաքացիների անվտանգ հեռանալու համար: Այս պրակտիկան միշտ առկա է եղել»:

——————————————————–
Գողացած նկարների մասին տես նաև այստեղ

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net