Մի սերիալի պատմություն կամ ի՞նչ է ասել Լուսինե Բադալյանը

Ովքեր, որ հայերեն լավ չեն հասկանում, Լուսինե Բադալյանի հայերենով պատմածը մեկնաբանեմ նրանց համար հասկանալի հայերենով, որպեսզի ընկալելի լինի անգրագետների համար: Խոսքը չի վերաբերում իհարկե նրանց, ովքեր պղտոր ջուր են փնտրում՝ ձուկ բռնելու համար, ովքեր հազար անգամ իրենց ազգադավ գործունեությամբ ապացուցել են, որ վաղուց հայ չեն, խոսքը վերաբերվում է այն հատվածին, որ անգիտակցաբար, չհասկանալով, իրենց անգրագիտությամբ ընկնում են այն ոչ հայերի թոնիրն ու վառվում են:

Լուսինե Բադալյանը պատմում է հայերեն թարգմանված թուրքական մի սերիալի մասին, որը մեր հայից «ավելի հայ» հայրենակիցներն են դիտում: Եթե այդ «լավ հայերը» իրենց այդքան «ՀԱՅ» են համարում և թուրքն իրենց համար այդքան ատելի է, ուրեմն այդ սերիալը պետք է բոյկոտեին, չնայեին, անգամ պատասխանատվության կանչեին դրա ցուցադրող հեռուստաընկերությանը: Բայց՝ ո՛չ: Ինչպե՞ս կարելի է այդ «հաճույքից» զրկվել: Թուրքական սերիալ նայելը «հայեցի» է, թուրքական «լոլիկ» ուտելն էլ է «հայեցի»: Բա թուրքական շորերը ինչքան լավ են նստում «հայի» մարմնին: Սրանք այն հայերն են, որ երևանյան շուկաներում առավոտից գիշեր թուրքական ապրանք են գնում ու թուրքական մուղամ լսում, բայց խոսում են հայի «մաքրության», «զտարյունության», «հայրենասիրության» մասին և «ազգային» շեփորը այնքան բարձր են փչում, որ աշխարհի ականջը խլացնում են: Երբ Սերժ Սարգսյանը Գյուլի հետ ֆուտբոլ էր խաղում, Ցուրիխում այդ նույն թուրքի կողմից թելադրված խայտառակ արձանագրությունների տակն էր ստորագրում, մեր «լավ» հայերը լալկվել էին: Երբ Գյուլի պատվին հայկական ֆուտբոլի թիմի զգեստներից անհետացավ Արարատը, այդ «հայրասերները» իրենց աչք ու բերանն էին փակել:

Իսկ ի՞նչ է ասում Լուսինե Բադալյանը. Լուսինեն պատմում է, թե այդ սերիալով ինչպիսի քարոզչություն է տեղի ունենում. միջազգային հանրությանը սուտը ճշմարտության տեղ է հրամցվում, ցեղասպանություն են իրականացնում, ժողովուրդներին ստրկացնում, բայց որպես սրբերի սրբոց են ներկայանում և վերջապես այնպիսի մի քաղաքականություն, այնպիսի մի թյուրիմացություն ստեղծելու վարպետություն են դրսևորում, որ «հիացմունքի» է արժանանում: Ահավասիկ սա է այն, ինչ Լուսինեն ցանկացել է բացատրել:

Երանի թե, մեր՝ գիշեր-ցերեկ «հայությունից» խոսողները դրանց 10 տոկոսի չափ խելք ունենային և կարողանային հայոց պատմությունն ու հայի հետ կատարված իրականությունը միջազգային հանրությանը հասանելի դարձնեին:

Ադրբեջանցիք «Խոջալիով» աշխարհի ականջը խլացրեցին, իսկ հայերը Սումգայիթի, Բաքվի և ընդհանրապես ամբողջ ադրբեջանի տարածքում կատարված ցեղասպանությունն ու բռնությունը, ինչ անհերքելի փաստ է, չկարողացան և չեն կարողանում ներկայացնել, բայց ինչքան ուզես կխոսեն «ոչմիթիզհող», ինչքան ուզես կխոսեն հայի «ամենախելացի ու «ստեղծագործ» լինելու մասին, ինչքան ուզես կգոռոզանան ու աշխարհի բոլոր ազգերին մի քանի աստիճանով իրենցից ցածր կհամարեն:

Մի Խոսքով խոսքը գնում է այն հիացմունքի ու «խոնարհումի» մասին, որ այդ ազգը՝թուրքը, քո նման «հպարտ» հայի գլխավերևից թռել է, Բյուզանդիան տիրացել, հետո մարդկությունը փրկող ու տարածող քո ԱՐԱՐԱՏ սարն է տիրացել, իսկ դու դեռ չե՞ս ուզում հիանաս նրա հնարամտությամբ: Քեզ չեն ստիպում ուրիշի առաջ խոնարհվել, մի խոնարհվիր, բայց ընդունիր, որ տգետ ես, ընդունիր և տգետի առջև ոչ-ոք չի խոնարհվի: Տգետ չլինեիր, նա՝ թուրքը չեր կարող գլխիցդ թռչել և Կոստանդինապոլսում հանգրվանել ու ամբող տարածաշրջանը տիրանալ: Դու ինչքան կուզես հիացիր քո «Վարդան զորավարներով», հիացիր ու խոնրահվիր նրանց առաջ, որոնց քաղաքական տգիտության պատճառով ամբողջ մի ազգը իր հայրենիքով հանդերձ ոչնչացվեց: Բայց լավ իմացիր, որ դրանով ոչինչ չես փոխի, դրանով քո խելքը թուրքի խելքից ավելի լավը չի լինի: Ինչքան կուզես՝ թուրքին ատիր, բայց դրանով դու ո՛չ հարգանքի կարժանանաս, ո՛չ էլ որևէ մեկը քո առաջ կխոնարհվի:

 

Երվանդ Խոսրովյան

20.03.2019 թ.

Հաղորդումը ամբողջությամբ տես այստեղ.


социални бутони

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net