Լռում են հանկարծ էջերը խոսուն,
Անցյալի հուշն է, ա՜խ, խոցում սիրտս,
Ու հոգիս տանջող հարցեր են լցվում
Ու մոլորվում է հոգնատանջ միտքս:
Դու մի պահ նայիր իմ աչքերի մեջ
Ու լռիր անվերջ, մի՛ ասա ոչինչ,
Ու թող ցավատանջ իմ հոգու մեջ խեղճ,
Քո կեղծիք սերը մոռացվի, անխիղճ:
Ելենա Հայրապետյան