Հրկիզումիդ հետ, Նոթրը Տա՛մ Մեր վանքերուն բոցը տեսայ

Հրկիզումիդ հետ, Նոթրը Տա՛մ
Մեր վանքերուն բոցը տեսայ
Գմբէթներուն մեր հնամեայ
Այրող կրակն ու վէրքը տեսայ….
Ապրիլեան նոյն այս օրերուն
Խաչքար ու վանք, սրբատաշ քար
Դարերու մէջ լուսակերտուած
Հրոյ ճարակ դարձան նկուն…
Եւ աշխարհը լուր չունեցաւ
Թէ ողջ ազգ մը կ’ըլլար բնաջինջ
Իր հողերէն վտարանդի
Եաթաղանի հարուածին տակ…
Քեզ կը դիտեմ սրտաճմլի՛կ
Արտասուախառն իմ աչքերով
Եւ ցաւս հին ու չհինցող
Սիրտս մրկէ տառապագին….
ԵՐԱՆ

 

споделяне във facebook

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net