Իրավացի եք՝ սահմանադրություն, դատաիրավական համակարգի անկախություն, իշխանությունների տարանջատում և այլն…
ԲԱՅՑ…
Այն դատավորները՞, որոնք տասնյակ տարիներ երկու կոպեկի համար խեղաթյուրել են մեր օրենսդրական համակարգը, մարդասպանին արդարացրել են, թալանողին բաց են թողել, իսկ մի կոնֆետ գողացողին օրենքի ամբողջ խստությամբ ԿՈԽԵԼ են գաղութները…
Այն դատական համակարգը՞, որի պատճառով ես, ինձ, իմ երկրում ապահով չեմ զգացել, միշտ համոզված եմ եղել, որ եթե մի բարձրաստիճան պաշտոնյայի հաբռգած թուլա դուրս գա ընտանիքիս առաջ, միակ լուծումը դրա կոկորդը կտրելը կլինի ու ամբողջ կյանքում բերդերում փտելը: Երբ ինքնասիրություն ունեցողներս գայլի նման հույսներս դրել էինք միայն մեր ատամների ու բիլակների վրա…
Այն սահմանադրական իրավունքը՞, որի շնորհիվ գեթ մեկ լեգիտիմ ընտրված ղեկավար չունեինք…
Ես երբեք չեմ մոռանա այն հրաշալի համակարգը, որի շնորհիվ ստիպված եղա որոշ ժամանակ զենք կրել, երբ ինքս դեմ եմ բռնությանը, դատապարտում ու զզվում եմ:
Ես դեռ հեչ, եկենք հիշենք մեր անցավորներին՝ բնակարաններից զրկված ընտանիքներ, բիզնեսներ կորցրած ու փախած գործարարներ, արդարացված մարդասպաններ, ազատ ու անկաշկանդ կաշառակերներ(շարունակեք ինքներդ)

ՀԳ. Լուրջ գործերը՝ ով առաջինը սերժից դաբռո ունենար, դատավորը նրա օգտին լուծում կտար, հասարակ գործերն իհարկե փողով
ՀԳԳ. լուրջ ժամանակ տրվեց ուղղվելու, բայց արի ուտես, չորս բոլորը նպատակային սաբոտաժ

#ինչ_անումա_լավա_անում
#ես_բոլորին_մեկ_օրում_կվտարեի_երկրից

Samson Grigoryan ՖԲ-յան էջից

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert