Թուրք կուսակցապետն առաջարկում է հարվածել հույներին՝ հիշեցնելով Հայաստանի մասին Օզալի խոսքերը

Թուրքիայի կողմից Կիպրոսի ափերին սկսված նավթագազային հորատման աշխատանքների պատճառով շարունակում են լարված մնալ թուրք-կիպրական հարաբերությունները:

Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության ղեկավարությունը հայտարարել էր, որ որոշում է ընդունվել կղզու ափերի մոտ անօրինական հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական նավի անձնակազմին ձերբակալել:

Այս հայտարարությանը հետևեցին թուրքական կողմի արձագանքները, որոնցից ուշագրավ է Թուրքիայի «Պահպանողական առաջընթաց կուսակցության» (MYP) նախագահ Ահմեթ Ռեյիզ Յըլմազի արձագանքը:

Վերջինս առաջարկել է մի կողմ թողնել օրենքի ճանապարհը և հարվածել Կիպրոսի հույներին:

«Հույները ոչ թե օրենքով, այլ ապտակով են հասկանում»,- ասել է թուրք գործիչը՝ նշելով, որ խոսքով որևէ մեկին հնարավոր չէ վախեցնել:

«Լուրջ պետությունը չի խոսում, հարմար պահին հարվածում է: Մի անգամ Օզալը (Թուրքիայի 8-րդ նախագահ) ասաց. «Մեծ աղետ կլինի՞, եթե Հայաստանի վրա մի ռումբ գցենք»: Դրա հետևանքով ինչ ասես եկավ նրա գլխին:

Այժմ պայմաններն ավելի վատ են, քան այն ժամանակ: Թուրքիայի տարածքային ջրերը զավթված են: Թուրքական ծովերը պաշարված են: Հույները, հայերն ու աշխարհի այլ ազգերը  վրեժի մոլուցքով շրջափակել են մեզ: Սցենարը նույնն է, դերակատարները՝ նույնպես:

Արդեն անցել է խոսքերի վրա ժամանակ կորցնելու պահը»,- ասել է թուրք ազգայնական գործիչը:

 

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Թուրքիայից պահանջում է դադարեցնել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերին:

ԱՄՆ-ին անհանգստացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, ըստ որի՝ Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսվելու են նավթի և գազի հորատման աշխատանքներ:

Թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը:

«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ սկսելու կապակցությամբ։ Կոչ ենք անում Թուրքիայի դադարեցնել այդ գործողությունները և բոլոր կողմերին հորդորում ենք դրսևորել զսպվածություն»։

Նշենք, որ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել թե՛ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե՛ Կիպրոսի Հանրապետությունը։  Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։

Աղբյուրը՝  www.ermenihaber.am


 


социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net