Լիւսանկարը՝ «Արմենպրես»-ի

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Raffi Doudaklian -ը իր ՖԲ-յան էջում գրում է. – «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՄԱՐ. ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՒ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Այսօր, Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուներու Խորհուրդի ամենամեայ ժողովի ընթացքին, Հայաստանի նախագահն ու վարչապետը արտայայտեցին հետաքրքրական միտքեր եւ կատարեցին շատ հետաքրքրական առաջարկներ։
Նախագահ Արմէն Սարգսեան ըսաւ, որ այլեւս Համահայկական հիմնադրամը լոկ Հայաստանի մէջ դպրոց նորոգող եւ ճամբայ կառուցող միայն պէտք չէ ըլլայ, այլ անիկա 21-րդ դարու մարտահրաւէրներուն եւ իրողութիւններուն համարժեք կառոյցի պէտք է վերածուի, դառնալով 21-րդ դարու համապատասխան ազգային ինստիտուտ եւ պէտք է իր վրայ վերցնէ համահայկական ցանցային առաքելութիւն։

Հիմնադրամի լայն եւ խորքային առաքելութեան մասին խոսեցաւ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Մասնավորապես, ան շեշտը դրաւ կարեւոր խնդրի մը՝ Սփիւռքի հայապահպանութեան վրայ, առաջարկելով այդ խնդրի լուծման առաքելութիւնը դնել Հայաստան Համահայկական հիմնադրամի վրայ։ Այդ նպատակով, ըսաւ վարչապետը, պէտք է ձեւաւորել նաեւ համահայկական պիւտճէ: Նիկոլ Փաշինեանը առաջարկեց քննարկել այս գաղափարը եւ գաղափարի իրկանացման մեխանիզմները, եւ Հայաստան հիմնադրամը վերափոխել համահայկական առավել լայն եւ խորքային նշանակութեամբ կառոյցի:
Սա իրապէս բացառիկ դրական առաջարկ է եւ ԱՌԱՋԻՆ անգամ ըլլալով է, որ Հայաստանի ղեկավարները հայպահպանութեան խնդիրը եւ այս նպատակով Սփիւռքին աջակցիլը կը վերածեն ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ առաքելութեան։

Պարզապէս պէտք է ողջունել։ Մենք իրապէս կ՚ապրինք ՆՈՐ Հայաստանի մէջ»։

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert