Այս քարտեզը 1999 թվականին հրատարակել է հեղինակավոր ՄՈՆԴ ԴԻՊԼՈՄԱՏԻԿ-ը:

1999-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը, առաջին հերթին ամերիկացիները, առաջարկում էին ղարաբաղյան կարգավորման տարածքների փոխանակման տարբերակը, որի էությունը հետևյալն էր.

ա. Լաչինի շրջանի մի մասը և նախկին ԼՂԻՄը, մոտ 4.4 հազար քառակուսի կիլոմետր, միացվում են Հայաստանին,

բ. Մեղրիի շրջանը, ավելի ճիշտ՝ Մեղրիից այնքան տարածք, որքան կազմում է Հայաստանին փոխանցվելիք Լաչինի շրջանը, անցնում է Ադրբեջանին,

գ. Հայաստանը Իրանի հետ կապվելու համար Ադրբեջանին անցնելիք Մեղրիով ստանում է երկու միջանցք-ճանապարհ,

դ. հայկական ուժերը դուրս են գալիս վերահսկելի բոլոր տարածքներից:

Այս առաջարկը քննարկվել է ամիսներ, սակայն Հայաստանը մերժել է:

Սրանից հետո արդեն ֆրանսիացիները, ավելի ճիշտ՝ Ժակ Շիրակը, նորամուծություններ առաջարկեց տարածքային փոխանակման տարբերակում, որոնք փաստաթղթային տեսք ստացան Փարիզում և Քի Վեսթում 2001 թվականին:

Նոր տարբերակը մերժեց Ադրբեջանը:

Հավելյալ կարդալ նաև՝  http://www.aniarc.am

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert