ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՆՅԱՐԴԵՐԸ

«Չաթո» բառի մեկնաբանությունը տատիկների բառապաշարում է. տեսնես ի՞նչ է նշանակում, կամ էլ թե սաթենիկ սեյրանյանին ինչու՞ են «չաթո» անվանել: Հայկազյան բառարանում այդ բառը չգտանք, երևի չափազանց անբարեհնչյուն մակդիր է, և բառարանում դնելու արժանի չի եղել: Ինչևէ, այս «չաթո»-ն, նույն ինքը` սաթիկ սեյրանյանը, թավշյա հեղափոխությունից հետո թույնի հսկայական պաշար կուտակեց իր մեջ և անձամբ իր, և իր խմբագրած 168 ժամ թերթով ու էլեկտրոնային կայքով սկսեց այդ թույնից մաս առ մաս շիթերով արձակել Նոր Կառավարության դեմ: Դա դեռ, ասենք թե, ազատ լրատվության իրավունքով կարող էր անել, բայց որ Հայաստանի ժուռնալիստների միության անունից էլ է հանդես գալիս, սա արդեն, ներողություն, անդաստիարակ մարդու պահվածք է: Այսինքն այդ միությունն էլ է իր սեփականությունը: Ես չգիտեմ, թե այդ միությունը քանի անդամ ունի, բայց կարծում եմ, որ միության մեջ մի շարք 01 նորմալ լրագրողներ հաստատ կլինեն: Ողջունելով վերջիններիս ներկայությունը այդ միության կազմում, սակայն զարմանքս հայտնեմ, թե ինչպե՞ս են հանդուրժում այդ ինքնակոչ ղեկավարին, որ իրենց անունից էլ է անպատիվ հոդվածներ հեղինակում, որոնք ազերիները ուրախությամբ վերցնում-տարածում են: Եվ սաթոյի այդ պահվածքը, օրերով, շաբաթներով, ամիսներով խանգարում է Նոր Հայաստանի համար պայքարած, այս Նորը սիրով ընդունած ու այս Նորով ոգևորված մարդկանց` նյարդային վիճակի մեջ պահելով նրանց: Եվ ժուռնալիստների միության անդամ առողջ տրամաբանող լրագրողները լռելյայն տանում են «չաթո» սաթոյի այդ ամենաթողությունը, տանում են ու ոչինչ չեն ձեռնարկում նրա հակահայ պահվածքի դեմ:
Սաթոն կարող է բողոքել, թե իր պահվածքը հակահայ չէ, պայքարել ու պնդել, թե ինքն ուզում է մի ուրիշ Հայաստան` առանց Նիկոլի:

Ահա թե ի~նչ. ուրեմն լրագրող սաթոն, հավանաբար, ժամանակին Նիկոլի հետ խնդիրներ է ունեցել ու հիմա անձնական վերաբերմունքի թելադրանքով փորձում է սևացնել թավշյա հեղափոխության փայլը:
Ի՞նչն է այս տիկնոջը զայրացնում, որ իր հոդվածներով, հարցազրույցներով շարունակում է սև կատու փնտրել մութ սենյակում` ներքուստ հաստատ իմանալով, որ այդ սենյակում կատու չկա: Եթե անձնական մոտիվ է, ինչի մասին վերևում ասվեց, ուրեմն ամոթ չաթո սաթոյին, որ սեփական ԵՍ-ը գերադասում է հանրային ՄԵՆՔ-ից: Անգամ եթե այդպես է, իրավունք ունի՞, արդյոք, հանդես գալ ժուռնալիստների միության անունից: Պարզվում է, որ այս տիկինը շատ է նեղվում, որ Հայաստանը, հայ ժողովուրդը ազատվել է սեռժից և, դա էլ քիչ չի, քոչարյանից հաշիվ է պահանջում` գործած ոճրագործությունների դիմաց: Եվ դրանից սաթիկի նյարդերը ավելի են խանգարվում: Ու նեղվո~ւմ, շա~տ է նեղվում սաթիկը, որ Հայաստանը սիրող հայերը, ամբողջ սփյուռքը, Եվրոպական պետությունները, ԱՄՆ-ը, Եվրախորհուրդն ու Եվրամիությունը ողջունում են Հայաստանում կատարվող բարեփոխումները, իսկ սաթիկը դրանից շարունակում է ջղաձգվել: Այնքան է ներվայնանում, որ երբեմն խելքապակասին հատուկ բաներ է գրում, որոնցից, ինչպես վերևում ասվեց, ադրբեջանական մամուլն անմիջապես օգտվում ու տարածում է: Կարո՞ղ է այդ թելադրանքն էլ ունի. Վայ, մեղա Աստծո:
Նիկոլն էլ, հակառակի պես, շարունակ ու շարունակ վայելում է ժողովրդի սերը, շարունակ ու շարունակ աջակիցներով շրջապատվում է, իսկ սաթիկը կապտում է դրանից, չարանում է ու ավելի ստոր բաներ գրում:

Ես կարող եմ հասկանալ, օրինակ, որ մարդ է, էլի, կարող է թույն ունի Նիկոլի դեմ և իր թերթով, իր էլեկտրոնային կայքով այդ թույնը թափում է` փորձելով հաճույք ստանալ կարիճային իր պահվածքից: Բայց ես չեմ կարող հասկանալ ժուռնալիստների միության այն անդամներին, որոնք առողջ մտածողության տեր են, բայց չնկատելու են տալիս իրենց անունից ներկայացվող սաթոյի հոդվածներն ու հարցազրույցները: Ասել է, թե սաթիկն ամբողջ միության անունից է իր թույնը թափում` հաշվի չառնելով միության անդամ մի լայն զանգվածի՞: Որտե՞ղ է տրամաբանությունը – կամ պիտի միության` կարգին ժուռնալիստի համբավ ու թասիբ ունեցողները ըմբոստանան ու այդ միությունից ռադ անեն սաթիկին, կամ էլ խոստովանեն, թե իրենք համաձայն են միության նախագահի հակահայկական քարոզներին:

Թե չէ միությունն իր հոր բոստանի տեղ դրած` սաթիկը վարում ու ցանում է իր թունաքիմիկատներով:
Հիմա դա ավելի անտանելի է դառնում մանավանդ այս օրերին, երբ քոչարյան ռոբը նոր արշավի ելնելու մեկնարկի է պատրաստվում: Ղարաբաղում «կարիճ ռուբո» մականունը ստացած այդ արյունարբուն թե ինչ խոստումներ է տվել «չաթո» սաթոյին, չգիտեմ, բայց մի բան հաստատ է, այդ տիկնոջ` զզվանք առաջացնող պահվածքը հենց այնպես չի կարող լինել: Թե չե հայ կինը ինչպե՞ս կարող է չուրախանալ Նոր Հայաստանում կատարվող այն փոփոխություններով, որոնք համատարած ոգևորությամբ են ընդունվում:

Եվ վերջում: Հայաստանի ժուռնալիստների միության թասիբի տեր անդամների ցավը տանեմ, տեր կանգնեք ձեր թասիբին, բավ չէ՞ հանդուրժեք այս սաթիկ տիկնոջը միության նախագահի պոստում: Այսօր սաթոն իր քարոզչությամբ բացահայտ սատարում է «կարիճ ռուբոյին» և հհկ մնացուկներից շատերին…
Զգոն եղեք, ազնիվ լրագրող իմ ընկերներ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

споделяне на връзка

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net