Եթե Համո Սահյանի վկայած գեղջկուհիները երկնքի հոնքին նայում էին իրենց աղունը փռելուց առաջ, որ զգուշանան` անձրև չկա՞ հանկարծ, սեռժի ճորտ թովմասյան հրայրը նայում էր ու երազում, որ Նոր կառավարության գլխին անձրև չէ` որոտ ու կայծակ ժայթքեր, և մարդակեր ռոբի կալանքից ազատ օրերը երկարեն: Եվ հրայրը երկնքում կուտակված ամպեր տեսավ ու մտածեց. «ռոբի ծախված ու հայրենադավ կողմնակիցների ակտվացման, թզուկ սեռժի խարդավանքների արդյունքում կարո՞ղ է, հանկարծ, հնի վերադարձը ստացվի»:

Այսպես մտածեց ողբերգակ հրայրը և հետաձգեց այն գործի քննությունը, որ, ներքին պայմանավորվածությամբ ու առանց կողմերի կարծիքը հարցնելու, էն փալաս գրիգորյան կոչված ոչխարագլուխ դատավորն առաջին ատյանից ուղարկել էր ՍԴ: Գործի քննությունը հետաձգելու հրայրի հաշվարկը պարզ էր` «Մի քիչ էլ ձգեմ, մեկ էլ տեսար…»:

Այդ ընթացքում ռոբից կաշառված ողորմելիները հարայ-հրոցով հավաքվեցին վերաքննիչ դատարանի մոտ, իրենց վայրիվերո հաչոցներով գոռգոռացին, աղմկեցին, վիրավորանքներ ու լուտանքներ թափեցին իրենց պաշտելի ռոբին կրկին կալանավորել ցանկացողների հասցեին: Եվ` երկուստեք աղմուկ, աղաղակ: Օդում հարցական կախվեց. «Ովքե՞ր են այդ վարձու կերպարները, որ հայի գենը փոխել են դոլարների հետ: Նրանք, այսպես ասած, պայքարում են նրանց դեմ, ովքեր արդարացիորեն իրենց լուռ աջակցությունն են հայտնում դատախազությանն ու մարտի 1-ի զոհվածների հարազատներին, որոնք բողոքարկում են առաջին ատյանի գրիգորյան կոչված դատավորի որոշման դեմ, որի արդյունքում մարտի 1-ի սպանությունների հանցագործ մեղավորը ազատ էր արձակվել կալանքից:

Այս դատին էլ ռոբական կաշառված, տխրահռչակ փաստաբանները բացարկ հայտնեցին դատավորին, երևի այս դատավորին դեռ չեն հասցրել իրենցով անել:
Այսպես, ուրեմն, հրայրը հետաձգեց գործի քննությունը, որ մի քիչ էլի ժամանակ ստանա` այստեղ ու Արցախում զանազան ծածուկ հանդիպումներ ունենալու, խորհուրդներ ու պարտադրանքներ լսելու, թե ինչպես պիտի վարվի: ՍԴ նախագահ կարգված հրայրը հո այնքան աննամուս չէ, որ այդքան շուտ մոռանա, թե ինչպես սեռժն անօրինական ճանապարհով իրեն բերեց ՍԴ: Այդ մեծ պատվի տակից դուրս գալ է պետք, չէ՞: ՍԴ նախագահ սեռժի կողմից կարգված հրայրը նաև սպասելու է թալանչի ռոբ քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական պրոցեսի ավարտին. մեկ էլ տեսար այստեղ ռոբի` ամոթը կորցրած, վարձու փաստաբանները հաղթեցին: Ասել է` դեռ շատ բաներ կան, որոնք հրայրին հույս են տալիս, որ հանգիստ նստի այն աթոռին, որ հրամցրել է սեռժը: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում, հույսը լավ նախաճաշ է, բայց` վատ ընթրիք:

Աաաա, մոռացա, մի ուրիշ վախ էլ ունի էս ցուցիկ հրայրը` հրաշալի իրավաբան, ժողովրդից սիրված Վահե Գրիգորյանի գալը ՍԴ: Վախենում է հրոն, ո~նց է վախենում: Մտածում եմ, թե մի պառավ գրբացի մոտ չտանե՞նք հրոյին` վախը բռնի, մեկ էլ տեսար ՍԴ շենքի մոտ էլի հավաքվեցին Նոր Հայաստանը սիրող ազնիվ մարդիկ ու արդարացիորեն կոչ անեն` «հրայր, հրաժարական տուր, աշոԾյան եղիր»:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert