«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանն անդրադարձել է վերջերս Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններին։
«Սաքարտվելոյի թշնամիները, դատելով վերջերս՝ լրատվամիջոցներում տարբեր քսենոֆոբ նյութերի ինտենսիվ տարածմամբ, ակնհայտորեն ցանկանում են ներգրավել Ջավախքի հայերին (Սամցխե-Ջավախեթիի շրջան, Վրաստան) իրենց ներքին և արտաքին քաղաքական հակամարտություններում, դարձնելով մեզ ճգնաժամի մի մասը, որում մենք ներգրավված չենք: Հարց է առաջանում՝ ո՞վ է այսօր այդպես փորձում վառել միջազգային կոնֆլիկտի նոր օջախ, և ո՞վ է նպաստում Վրաստանի կործանմանը։
Սկսենք ժամանակագրությունից։ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր ժողովի բացման արարողության ժամանակ ռուսական պատվիրակության ղեկավար և ՈւՄՎ-ի (МАП) նախագահ Սերգեյ Գավրիլովը՝ հայտնվել էր վրացական խորհրդարանի ղեկավարի պաշտոնում (արձանագրության համաձայն): Այս փաստը բուռն դժգոհություն էր առաջացրել Միասնական ազգային շարժման և Եվրոպական Վրաստանի պատգամավորների մոտ: ընդդիմադիր ուժերը խոչընդոտել են հանդիպումը և ջուր լցրել Գավրիլովի վրա։
Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել էին Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց և բողոքում էին ՈւՄՎ նիստում ռուսական պատվիրակության մասնակցության դեմ՝ պահանջելով ՆԳՆ ղեկավարի և Վրաստանի խորհրդարանի նախագահի հրաժարականը: Նրանք փորձել են գրավել շենքը, սակայն ոստիկանությունը ցրել է հանրահավաքը`օգտագործելով արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ:
Այս փաստի կապակցությամբ անմիջապես և միանշանակ իրենց դիրքորոշումն են հայտնել և՛ Վրաստանի ընդդիմադիր, և՛ իշխանամետ կուսակցությունները: Այս հարցի շուրջ նրանք բոլորն էլ նույն կարծիքին էին. Պետք չէր «զավթիչների ներկայացուցչին» նստեցնել խոսնակի աթոռին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հրապարակավ անվանելով Ռուսաստանին թշնամի և զավթիչ՝ թեժացրել է լարվածությունը։
Մի քանի խոսք Վրաստանի նախագահ տիկին Զուրաբիշվիլիի մասին։ Ինչպես հայտնի է շատերին՝ նախագահը հանրապետությունում անվանական կերպար է և առանձնահատուկ իշխանություն չունի։ Սակայն, ինչպես երևում է՝ նրա անձնական ամբիցիաները իրականությունից վեր են գտնվում (նշեմ, որ մենք նրան մեր շրջապատում սփյուռքում անվանում ենք «ինքն իրեն թափառող կատու»).
Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնավարման համեմատաբար կարճ ժամանակահատվածում բացի կործանարար դրսևորումներից և իրավիճակի սրման հանրային սադրանքից բացի դրական ոչինչ չի արել իր երկրի քաղաքացիների համար:
Այսպիսով, կարճ ժամանակահատվածում նրան «հաջողվել է»․
-Լարել վրաց-ադրբեջանական միջազգային կապերը, անկազմակերպ բարձրացնել պետական սահմանի և Դավիթ Գարեջի վանական համալիրի սեփականության իրավունքի հարցերը,
-Լարել Վրաստանի՝ ազգությամբ հայ և ադրբեջանցի քաղաքացիների միջև միջազգային հարաբերություններ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության – Արցախի Հանրապետության հիմնախնդրին,
-Կոպիտ արտահայտություններով սրել ռուս-վրացական միջպետական հարաբերությունները, այդպիսով՝ հասցնելով նյութական մեծ վնաս Վրաստանի հասարական քաղաքացիների բարեկեցությանը:
Առաջանում է հռետորական հարց․ Վրաստանին պե՞տք է նման նախագահ։
Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած խայտառակությունից հետո վրացական իշխանություններն ու լրատվամիջոցները օբյեկտիվ գնահատական տալու փոխարեն, իրենց նախագահի և խորհրդարանի անդամների փոխարեն ներողություն խնդրելու փոխարեն, ինչպես միշտ, սկսեցին փնտրել կողմնակի մեղավորների: Նրանք մեղադրում են Ռուսաստանին կամ որոշակի երևակայական արտաքին ուժերի: Եվ ծիծաղելին այն է, որ փորձ է կատարվում նետերը ուղղել Ջավախքի, Հայաստանի և նույնիսկ սփյուռքի հայերի ուղղությամբ: ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, որում շեշտը դրվում է ազգության վրա, հատուկ ուշադրության է արժանի, ըստ որ՝ իբր Վրաստանի խորհրդարանի շենքի շրջակայքից ձերբակալվածների թվում եղել են Հայաստանի քաղաքացիներ: Նրանք ենթադրում են, որ նրանք «հեղաշրջման փորձ» ունեցող Նիկոլ Փաշինյանի «զինյալներն» են, և «հատուկ» եկել են ցուցարարներին օգնելու համար: Պատկերացնու՞մ եք, բոլոր ձերբակալվածների մեջ նրանք առանձնացնում են միայն հայերին։ Ու՞մ և ի՞նչի համար է այդ ամենն արվում։
Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ միաժամանակ, հայտարարություն է տարածել Համահայկական «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարությունը, որը, առանց որևէ հիմնավոր պատճառի, նախազգուշացրել է Ջավախքի հայերին այն մասին, որ իբր «Մոսկվան մտադիր է հայերին օգտագործել և ներգրավել ռուս-վրացական հակամարտության մեջ»: Ինչու՞ և ի՞նչ նպատակով էր այդ հայտարարությունը արվել:
Եթե նրանք նկատի են ունեցել ռուսական ջավախահայությունը և, մասնավորապես՝ մեր «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը, ապա մենք նմանատիպ ոչ մի հայտարարություն չենք արել, մենք բաց ենք և դա հեշտ է ստուգել:
Ինչպես «Իրազեկ»-ին հայտնում է ինքը՝ Աղասի Արաբյանը, այդ ամենն ունի նպատակ՝ հայերին ներքաշել քաղաքական կոնֆլիկտների մեջ․
Ավելի հաճախ են սկսել հրապարակել մեղադրական նյութեր հայերի, մասնավորապես Ջավախքի հայերի դեմ: Այսպիսով, ինչ-որ վրացական «փորձագետ-հարձակվող» իրեն թույլ է տվել ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել, որ ասում են՝ Թբիլիսիում անցկացվող հանրահավաքները ղեկավարում են «վրացական ազգանուններով հայ կլանները»՝ հիմնավորելով իր ազգայնական ուսումնասիրությունները՝ օրինակներով:
Նա հետագայում սկսել է մեղադրել ռուսական իշխանություններին Վրաստանի ուղղությամբ «ճիշտ» ծրագրելու և աշխատելու անկարողության մեջ: Ա. Գորչակովի Հասարակական դիվանագիտության աջակցման հիմնադրամը, ԱՊՀ գործերով դաշնային գործակալությունը, արտասահմանում բնակվող հայրենակիցները և միջազգային մարդասիրական համագործակցությունը (Россотрудничество), Ռուսաստանի երիտասարդության միությունը և շատ այլ անձինք քննադատվել են և մեղադրվել ոչ կոմպոտենտ լինելու մեջ: Որոշ վրացի կիրթ գործարարների, ինչպես նաև հայտնի և ադեկվատ քաղաքական վերլուծաբանների ուղղությամբ հրապարակայնորեն ցեխ են շպրտել և մեղադրել «դավաճանության» և «վրացաֆոբիայի» մեջ: Այստեղ հստակ երևում է, որ այս «փորձագետների» նպատակը ուշադրություն գրավելն է`մենք լավագույնս գիտենք, թե ինչպե՞ս և ի՞նչ անել…
Վերջում ուզում եմ ընդգծել հետևյալը. Մենք հրապարակավ հայտարարել ենք և կկրկնենք. Հայաստանի ազգային շահերից է Վրաստանի կայունությունն ու բարեկեցությունը: Հանրապետությունում ներքաղաքական ճգնաժամը մտահոգություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում և Ջավախքում, այլ նաև Ռուսաստանի Ջավախքյան սփյուռքում: Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին: Իհարկե, շահագրգռված ենք, որ Վրաստանի ներքին քաղաքական և արտաքին քաղաքական խնդիրները դրական լուծում ստանան: Վրաստանում ցանկացած արտակարգ իրավիճակի առաջանալը շատ բացասական հետևանքներ կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ջավախքի համար, մասնավորապես`ռազմական, տնտեսական և հաղորդակցական անվտանգության ոլորտում»:
Նյութի աղբյուրը` https://www.irazek.am/am/news/11692