Հարութ յուն յան Հասմիկ իր ՖԲ-յան էջում տեղադրել է պատմական մի փաստաթուղթ հետևյալ գրառումով.

«Ներկայացնենք ևս մի բացառիկ արխիվային փաստաթուղթ՝ այս անգամ 1321 թվականով թվագրված Կիլիկյան Հայաստանի թագավոր Օշին Ա Հեթումյանին փոխարինած նրա որդի Լևոն Ե Հեթումյանի հրամանագիրը, որով վերահաստատվում է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի առևտրականներին մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ նրա հոր՝ Օշինի Ա-ի 1314 թվականի հրամանագիրը, ըստ որի ֆրանսիացի առևտրականները Կիլիկյան Հայաստանի թագավորության նավահանգիստներն ազատ մուտքի և այնտեղ առևտրի իրավունք էին ստանում:

Ուշագրավ է, որ հրամանագրի հաստատման պահին Լևոն Ե-ն տակավին 11 տարեկան է եղել, և ներկայացվող փաստաթղթում առկա են պատանի թագավորի և նրա երկու խնամակալ իշխանների ստորագրությունները: Փաստաթուղթը պահվում է Մոնպելյեի քաղաքային արխիվում»:

Հարութ յուն յան Հասմիկ


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert