ԳՈՐԻՍՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼ Է ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՈԽԱՐԵՆ, ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽԱՉ

Առաջին ցեղի՝ հայի կողմից հայտնաբերած մետաղով սրի քաշվեցինք, քանզի մենք ժամանակ չունեինք. զբաղված էինք քարից խաչ քանտելով, ժայռերի փորում եկեղեցաշինությամբ, որպեսզի այլ ցեղերը հետո դրանք գոմ դարձնեն և մեզ խաչ հանեն այդ նույն խաչի վրա: Բարձր տեխնոլոգիների դարում, այլ ցեղերը զբաղված են հեռահար հրթիրնեի ստեղծմանն ու դրանք պաշտպանական դիրքերում տեղադրման գործով, մենք զբաղված ենք պաշտպանության դիրքերում խաչ բարձրացնելով, որպեսզի մեզ հանգիստ խաչեն այդ հենակետում, նույն դիրքի վրա: Զանգեզուրի, Քաջարանի և այլ հանքերի մետաղների թալանից են այլ ցեղերը ստեղծում այն ամենն, ինչի մասին մենք երազում ենք, բայց մենք դրանով զբաղվելու ժամանակ չունենք, քանզի մենք ՎԱՃԱՌԱԿԱՆԻ հոգեբանությությամբ, վաճառում ենք ամեն ինչը, ընդհուպ մինչև հայրենի հողի տակն ու վրան և ավերակների վրա եկեղեցի ենք կառուցում՝ մեզ կենդանի հրկիզելու և խաչ ենք պատրաստում՝ մեզ խաչելու համար:

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert