Երկար գիշեր՝ ցուրտ ու մութ,
մոմե մարմին ՝սևաչյա,
ա՜խ ինչ անուշ է բուրում
ծածկոցն իմ ծեր,հնամյա:
Անքուն գիշեր ու կարոտ,
արևաքաղց պատուհան,
ճերմակ շապիկ՝մերկ,կրքոտ,
որբ ու անտեր կայարան:
Մի որբ գիշեր ՝պաղ ու խորթ
մերկ ու շիկնած անկողին,
կգամ այսօր ես քեզ մոտ,
ու կփարվեմ քո կրծքին:
Ամռան գիշեր՝լուսնաբույր,
ափ ու մարմին,վախ ու դող,
կիրք ու հառաչ,տաք համբույր,
վարսեր մեղմիկ՝ոսկեշող:
Մի կույր գիշեր ՝երազկոտ,
ու անհասցե մի նամակ,
մի պատուհան ծեր,մրոտ
ու մի մաշված որբ վերմակ:
Ճերմակ գիշեր՝խենթացած,
ու մի դատարկ հայելի,
տանիք,փողոց ՝մերկ ու թաց,
ու ես մենակ եմ էլի:
Աշնան գիշեր՝հոգեվարք,
ես եմ,անձրևն ու քամին,
չկա ոչ սեր,ոչ հավատք,
ես եմ,Աստված ու գինին:
Ձմռան գիշեր՝լռություն,
ես եմ,նավն ու ծերունին,
ա՜խ իմ միակ թուլություն,
եկ դու բուժիր ցավը իմ:
Երկար գիշեր՝ջերմ հուշեր
և դատարկված մերկ մարմին,
քեզ եմ հիշել իմ մեծ սեր
եկ ափիդ առ ափը իմ…