Հայաստանի ընդերքի՝ ռոբի ,,դարակազմիկ,, պայմանագրերը… Երկար տարիներ գունավոր մետալուրգիան Հայաստանի առաջատար արդյունաբերական ոլորտներից էր,որը հենվում էր խոշոր հանքահումքային բազայի վրա: Հանրապետության ընդերքում կենտրոնացված է պղնձի համաշխարհային պաշարների 2% և մոլիբդենի պաշարների 7% -ը: Արդյունահանվում էին նաև ոսկի,արծաթ, կապար,ցինկ…

Հայաստանի լեռնամետալուրգիական արդյունաբերության արտադրանքի արժեքը 80-ական թթ. ,ներքին գներով, կազմում էր շուրջ 200մլն խորհրդային ռուբլի …

… 90 –ական թթ կեսերին հանրապետությունը գրեթե ամբողջությամբ զրկվեց այդ եկամուտներից; Առաջինը փակվեց Ալավերդու կոմբինատը,այնուհետև դադարեց գործել Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան: ,,Տենդի,, մեջ էին Ագարակի, Կապանի, Սոթքի, Մեղրաձորի հանքերը, որոնք այդպես էլ չկարողացան հաղթահարել էներգետիկ ճգնաժամը և տրանսպոր տային խնդիրները ( կուտակվել էին նաև նշանակալից պարտքեր պետության հանդեպ…) Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տիտանական ջանքերի գնով կարողացավ շարունակել իր գործունեությունը…

… Արդյունքում,լեռնամետալուրգիական արտադրանքի ծավալը, ՄԱԿ- ի փորձագետ Մ. Վերմիշևի գնահատմամբ, 1987թ. մակարդակի համեմատ ընկավ մինչև… 6,6% -ի… …Ցավալի էր, հատկապես, ոսկու արդյունահանման արդյունաբերությունը, որը ,,1997թ. մտավ փաստորեն զրոյական արդյունքով և մեծ պարտքերով: Այդ պատճառով ես նպատակահարմար գտա ակտիվորեն զբաղվել այդ խնդրով, քանի որ, իմ կարծիքով,ոսկու արդյունահանումը ամենահեռանկարային ոլորտներից է… Եվ ընդհանրապես լեռնարդյունահանման արդյունաբերությունը այն հիմնասյուններից մեկն է,որի վրա պետք է կառուցվի Հայաստանի տնտեսությունը ,, – լրագրողների հետ իր առաջին հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ ռ.քոչարյանը ու …սկսվեց… …վաղուց արդեն քննվում էր հանրապետությունում ոսկու ( և ոչ միայն…) արդյունահանման հետագա զարգացումն ապահովող երկու հիմնական տարբերակ՝ ա)սեփական միջոցներով բ)արտասահմանյան ներդրումների աջակցությամբ իրականացվող: Յուրաքանչյուր տարբերակ,բնականաբար, ուներ իր առավելություններն ու թերությունները…

Անհուսալի էր թվում նաև վարչապետի կարգադրությամբ 1997թ.ապրիլի 21-ից ստեղծված ,, Հայաստանի Հանրապետությունում ոսկու հանքավայրերի հետախուզման և արտադրության գաղափարախոսությունը մշակելու,օտարերկրյա ֆիրմաների հետ բանակ ցություններ վարելու,բնագավառին վերաբերվող բոլոր ծրագրերի մշակման և հաստատման համար,, խմբի գործունեությունը, քանի որ այնտեղ չկային ,, Հայոսկու,, իրական վիճակը հասկացող մասնագետներ… …Ինչևէ, 1998թ. հունիսի 23 –ի լույս 24 – ի գիշերը ստորա գրվեց ,,Հայոսկի,, պետական փակ բաժնետիրական ընկերության և կանադական ,,First Dynasty Mines,, ընկերության ,,Արարատ ոսկու արդյունահանման,, համատեղ ձեռնարկու թյան ստեղծման հիմնադիր փաստաթուղթը… ( դարձյալ ոլորտի մասնագետների …լրիվ բա – ցակայությամբ… իրավաբան Վան Գրիգորյանի խորհրդածություններով…) …բայց այստեղ մի քիչ շունչ քաշենք՝ … Հայաստանին՝ սեփական ոսկին ունենալը տրամաբանական և անհրաժեշտ էր : Այդ անհրաժեշտությունից ելնելով,1994թ. ընդունվեց ,,Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների արտադրության զարգացման մասին,, ՀՀ նախագահի հրամանագիրը և կառավարության որոշումը,որը սահմանեց ,,Հայոսկի,, հատուկ նշանակության պետական ձեռնարկության հիմքը Հայաստա նում: Դրված էին շատ լուրջ հարցեր, այդ թվում՝ 2000թ. Հայաստանում ,,արժույթային մետաղի,, արդյունահանումը հասցնել տարեկան 5 տոննայի: Թե դա որքան լուրջ թիվ է, դատենք հետևյալ տվյալներից՝ անցյալ 20 տարում Հայաստանում արդյունահանվել է 21տ. մաքուր ոսկի՝ միջինը տարեկան 1 տ. …

… ,,Հայոսկի,, ՀՆՊՁ –ի վերակազմավորումը պետական փակ բաժնետիրական ընկերության արդեն կատարվել էր ,,ՀՀ սեփականության մասին,, օրենքի խախտումով, համաձայն որի ( հոդված 28, կետ 1) պետական ձեռնարկության վերակազմավորումը բաժնետիրական ընկերության կարող էր կատարվել այդ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի և վերակազմավորման համար լիազորված պետական մարմնի համատեղ որոշմամբ, ինչը չէր կայացել… …Սոթքի և Մեղրաձորի հանքավայրերի շահագործման իրավունքի փոխանցումը արտերկրյա ընկերության մասնակցությամբ ՀՁ –ին,նույնպես կատարվել էր ՀՀ սեփականության մասին օրենքի խախտումով( հոդված 42), որի համաձայն բնական ռեսուրսները օգտագործման են տրվում միմիայն ՀՀ Գերագույն խորհրդի ( այժմ՝ Ազգային ժողովի ) կամ նրա կողմից լիազորված մարմինների որոշմամբ…

… Պարզ էր,որ գործող ձեռնարկության կանգնեցումը,սնանկացումը,այնուհետև արտասահմանյան ներդրողների հրավիրելը ,, արտադրության վերագործարկման,, նպատակով պետք էր միմիայն նրանց, ովքեր ,,հաջող,, գործարք իրականացնելուց հետո, հետագա յում բարձր աշխատավարձով տեղավորվեցին համատեղ ձեռնարկությունում ( որոնք ոչ մի առնչություն չունեին լեռնամետալուրգիական աշխատանքների հետ…սակայն հանդիսանում էին քոչի նվիրյալները…) … հաջորդ անհեթեթությունը Մեղրաձորի և Սոթքի հանքադաշտերը 20կմ շառավիղով ՀՁ տնօրինությանը հանձնելն էր,որը ազգային շահերից չէր բխում… ՀՁ պայմանագրի եկամուտների ու ծախսերի հաշվարկում չափազանցված են եղել ինչպես օպերացիոն ծախսերը,այնպես էլ կապիտալ ներդրումների ծավալները,որոնք ոսկու կորզման ցածր աս տիճանի հետ մեկտեղ, արհեստականորեն նվազեցրել են իսկական շահույթը և, հետևապես, ՀՀ բյուջե սպասելիք մուտքերը…

…Այդ բոլորը ուղղակի և անուղղակի վնաս են հասցրել Հայաստանի Հանրապետությանը,նրա ռազմավարությանը: Դրա հետ առնչվող քոչն ու իր թիմը պետք է պատասխանատվություն կրեն ու պատժվեն… …ինչևէ, առաջ գնանք … Շատ ավելի խոստումնալից էր Զանգեզուրի մետաղական հանքավայրերի յուրացման համալիր ծրագիրը հարավաֆրիկյան խոշորագույն JCI սինդիկատի մասնակցությամբ, որի հետ Հայաստանի կառավարությունը 1997թ. դեկտեմբերին ստորագրեց համագործակցության հուշագիր:Նախատեսվում էր մեծացնել Զանգեզուրի, Ագարակի ու Ղափանի լեռնահարստացուցիչ կոմբինատների հզորությունները… իսկ հյուսիսում ,,Մանես և Վալլեքս,, ԲԸ –նն էր փորձում վերականգնել Ալավերդու, Ախթալայի և Շամլուղի հանքերի երբեմնի հզորությունները… …Հույս կար,որ լեռնամետալուրգիայի վերականգնումը կհագեցներ տնտեսության այլ ոլորտների վերածնունդը, Հայաստանի ողջ տնտեսական համալիրի մեխանիզմի վերագործարկմանը… …Ոսկու համաշխարհային պատմությունը անհնար է պատկերացնել առանց Հայկական լեռնաշխարհի: Այդ են վկայում օտարերկրյա և հայ բազում պատմական հուշարձաններ,գրավոր աղբյուրներ, հնագույն լեռնային փորվածքներ: Աշխարհի ամենահին ու երկար լեռնային ստորգետնյա փորվածքներից մեկը հայտնաբերվել է Սոթքի հանքավայրի տարածքում: Հնագույն ամրոց – բնակատեղի Մեծամորը, մ.թ.ա. 4 –րդ հազարամյակի կեսերից մինչև ուշ միջնադար, բարձր տեխնոլոգիական կուլտուրա,արդյունաբերության զարգացած մակարդակ և մասնագիտացում ունեցող մետաղամշակման կենտրոն է եղել: Այստեղ մաքուր պղնձի,կապարի հետ միասին՝ իրացվել է ոսկու( արծաթի հետ խառնված ) ձուլումը ևս: Լճաշենի տեղաբնիկները դեռևս մ.թ.ա. 10-րդ դարում օգտագործել են Սոթքի ոսկու հանքերի հանքանյութը: Մեղրաձորի ոսկու հանքավայրը անհիշելի ժամանակներից շահագործվել է մինչև մեր թվարկության 4 – 5-րդ դարերը: Բազում ակնեղեն և դրամներ են ձուլվել Հայաստանի հանքավայրերի ոսկուց: …Ոսկի: Այն իր որոշակի տնտեսական ֆունկցիաներն է պահպանում՝ անկախ տնտեսության վարման ձևից: Իսկ ցանկացած երկրի ազգային դրամի կայունությունը ապահովվում է նաև որոշակիորեն տվյալ երկրի ոսկու պաշարների առկայությամբ, քանի որ ոսկին միշտ էլ համաշխարհային շուկայում ներկայացնում է հեշտությամբ իրացվող շատ թանկարժեք ապրանք…Վերջին հաշվով,կախ – ված այն բանից, թե որքան ոսկի կա հանրապետության ոսկե – արժույթային պահուստում, դրանից էլ ընդհանուր առմամբ կախված կլինի և՝ ֆինանսական, և՝ տնտեսական քաղաքականությունը…Պատմականորեն ոսկին արժեդրամային մետաղ է եղել: Ոսկու վրա է կազմավորվել ֆինանսավարկային համակարգը: Միջազգային վալյուտային բնագավառում այժմ էլ ոսկին կարևոր տեղ է գրավում՝ձևավորելով առանձին պետությունների տնտեսական մեխանիզմը, հասարակական և շուկայական հարաբերությունները… …համեմատենք մեր ոսկու պաշարները՝ 1994թ. սկիզբը՝ 0, 1995թ. հուլիսի 7 –ի դրու թյամբ 463563գ., իսկ սեպտեմբերին այն գերազանցեց կես տոննային՝ 470կգ ( որն էլ ,, հաջողությամբ հետագայում իրացվեց քոչի ու տիգրան սարգսյանի օգնությամբ ու ջանքերով…): Սոթքի հանքավայրը ( շահագործվում է 1976թ.) ուներ մոտ 120 -160տ. հասնող ոսկու պաշար,Մեղրաձորը՝ մոտ 20տ. (շահագործվում է 1986թ.) , Լիճքվազ – Թեյի և Տեր-տերասարի հանքավայրերը մոտ 21 տ. ընդհանուր պաշարներով(գրեթե սպառված-մարված է…) …էլ չեմ թվարկում՝ Արմանիս, Մարջան,Մարցիգետ – Ձագիձոր,Ազատեկ,Միրաք- Մելիք-գյուղ … …դատարկ է Հայաստանի Հանրապետության ոսկե-արժույթային պահուստը…ուր է ոսկին? գուցե տեղը գիտեն ռոբն ու իր թիմը… ով քարտեզի վրա Հայաստանի տեղը մի կերպ է նշմարել՝ այստեղ զբաղվել է ոսկու հանքավայրերի շահագործմամբ…Կանադայից , Հնդկաստանից, Հարավ.Աֆրիկայից,Ռուսաստանից… …Քաջարանի մոլիբդենի հանքավայրը աշխարհի խոշորագույններից է իր պաշարներով: Հանքանյութը պարունակում է 70 տարբեր միներալներ,որոնցից 40-ը առաջնային են… Պաշարները գնահատվում են շուրջ 1մլրդ տ. և հումքով կապահովեն կոմբինատին շուրջ 150տ. …

… Հայ հանրությունը շարունակում է քննել,թե ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերը,ինչպես և ինչ ճանապարհով են դարձել սեփականատեր, չէ որ խոսքը Սյունիքի տնտեսության 80% -ի մասին է… ով է վերջապես գերմանական ,,Քրոնիմետ մայնինգ,, ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկին… … ինչու Հրաչ Ջաբրայանը 2012թ.վաճառեց Կապանի հանքավայրը(ոսկու,արծաթի,պղնձի և ցինկի նշանակալից պարունակությամբ, 2014թ.տվյալներով մոտ 15,9 մլն տ. հանքանյութի պաշարներով) ու հեռացավ Հայաստանից… միթե,, արժանի չէին ,, 5,0 մլն. դոլար կաշառքի քոչի տղերքը՝ սերժը,մուկը,չյորնին… որ Հրաչը ժլատ գտնվեց… …վերջերս ռուսական ,,Polymetal,, -ը 55մլն դոլարով վաճառեց Կապանի հանքավայրը ( այդ թվում նաև Լիճքվազի ոսկու հանքավայրը,,,) օֆշորներում ,,ճուտ հանած,, Chaarat Gold Holdings Ltd ընկերությանը… ուր էր Հայաստանի կառավարությունը… … այդ ամենին եթե հավելենք նաև տասնամյակների ընթացքում տիրող բարձր կոռուպցիոն միջավայրը,ապա հասկանալի է թե ինչու են Հայաստանի ամենաարժեքավոր հանքավայրերը շահագործում, ,,քոչվոր,, ընկերությունները,որոնց ,, պիտանելիության ժամկետը,, 5 -12 տարի է ու միակ նպատակն է առավելագույն շահույթի ստացումը ժամանակի միավորում, ինչը ենթադրում է հանքավայրերի ամենահարուստ պաշարներով տեղամասերի բարբարոսաբար շահագործումը՝ ահռելի չափերի անվերադարձ կորուստներով… ու բնապահպանական նորանոր չլուծվող խնդիրներով… … հոգնեցրիք… …էսօր էլ է բավ… …և միթե այդ ամենը պարտադրում էր մեր ազգային շահն ու պետական մտածելակերպի գիտակից նախանձախնդրությունը… … քոչն ու իր թիմը ջարդեցին-ավերեցին Հայաստանի Հանրապետության տնտեսության ողնաշարը…

…ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ…

Manvel Zalibekyan

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert