Հիշում եմ սերն իմ պատմություն դարձած,
Ու մանկությունս անդարձ հեռացած,
Աչքերիս առաջ աշխարհն անեզերք
Տանում է միտքն ինձ, ախ դեպի տիեզերք։
Ավա՜ղ, օրերն իմ, եթե կանգ առնեն
Իմ հուշերը հին անվերջ ես թերթեմ,
Ու հավետ մնանք ընդմիշտ երեքով
Այս Գիշերն ու ես, թեյս` ՔՈ բույրով։
ՀԵՂԻՆԱԿ՝ Ե. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ