Մորալեսի, իր համախոհների ու «Շարժում դեպի Սոցիալիզմ» (Movimiento al Socialismo) կուսակցության և ժողովրդական ու դեմոկրատիկ սոցիալիստական իշխանությունը մի ցավոտ փուշ էր Նեոլիբերալիզմի կոկորդին: Ամերիկայի իմպերիալիզմն ու որոշ Նեոլիբերալական երկրներ անընդհատ փորձում էին ձերբազատվել այդ իշխանությունից:

Հեղաշրջումից երկու օր անց պարզվեց ամեն ինչ: Բոլիվիայի խորհրդարանի փոխնախագահ Նեոֆաշիստ «Ջինին Անեզ»-ը, իրեն Բոլիվիայի ժամանակավոր նախագահ հռչակեց ու ներկայացրեց իր թիմը, որտեղ նույնիսկ մի բնիկ քաղաքական գործիչ էլ չկար: Բնիկ ժողովուրդը կազմում է բնակչության 70-80 տոկոսը: Մորալեսը զգալիորեն բարելավեց այս մեծամասնության կյանքը: Կտրուկ կրճատել է աղքատությունը, ապահովել է աշխատատեղեր ու պատշաճ ապրելու պայմաններ:
Բոլիվիայի բնակչության մեծամասնությունը բնիկներ են և Մորալեսի իշխանության գալուց առաջ նրանք դուրս էին մնացել պետական համակարգից և նվաստացված, արամարված, աղքատացված էին մինչև իսկ կրում էին «Լուռ Մեծամասնություն» անունը: Մորալեսի ժամանակ այս լուռ մեծամասնությունը քաղաքականապես արթնացավ, այս մեծամասնությունը կապիտալիստական հարաբերությունների ցանցերում չէր տեղավորվում: Մորալեսի իշխանությունը ստեղծեց անվճար կրթության ու առողջապահական դյուրին հնարավորություններ լայն մասսաների համար և դրական քայլեր վերցրեց ամբողջ ժողովրդի կյանքը բարելավելու ուղղությամբ: Մորալեսի առաջին քայլերից է եղել էներգիայի, հատկապես գազի ու բենզինի արդյունաբերության ազգայնացումը:

Բոլիվիայի բնիկ ժողովուրդը ցեղասպանության մնացորդ ժողովուրդ են, որը կատարվել էր շահագործող Իսպանիայի ու բրիտանիացիների ձեռքով, որոնք հետապնդում էին ոչնչացնել բնիկ հասարակությունները: Շահագործողների միջոցով կաթոլիկ եկեղեցին դարձել էր միակ իշխող և դոմինանտ եկեղեցին, որը ամրագրված էր սահմանադրության մեջ, սակայն 2009 թվականին չնայած, որ Մորալեսը ինքը կաթոլիկ է, բայց վերանայվեց սահմանադրությունը և Հռոմի կաթոլիկ եկեղեցին կորցրեց սահմանադրության 4-րդ կետով ամրագրված իր պաշտոնական ուժը և Մորալեսի իշխանության օրոք սահմանադրությամբ հայտարարվեց, որ Բոլիվիան պաշտոնապես ճանաչում է բոլոր կրոնների ու հավատքի ազատությունը և կրոնը անջատ է պետությունից: Սպիտակամորթ ցեղի մշակութապես գերակայության արտահայտությունը նոր ժամանակավոր ինքնահռչակ «նախագահ» «Ջինին Անեզ»-ի մոտ ակնհայտ է՝ որ կարելի են համարում, որ ջանքեր գործադրելով կրկին բնիկներին իրենց լուռ մեծամասնության անդունդը գլորել, որոնք նպատակադրել են նաև պարտադրաբար Բոլիվիան կաթոլիկացնել:

Բոլիվիան հայտնի է իր Լիթիումի պաշարներով: Աշխարհի լիթիումի 60 տոկոսը գտնվում է Բոլիվիայում: Դա հիմնականում օգտագործվում է ավտոմեքենաների մարտկոցների, բջջային հեռախոսների և էլեկտրոնային սարքերի բարդ տեխնիկայի արտադրության համար: Այսօրվա տեխնոլիգայով էլեկտրական մեքենաները պահանջում են լայն քանակությամբ լիթիում: Այս բազմամիլիոնանոց դոլարի շուկայի գնորդը հիմնականում չինացիներն են լինելու ու Ամերիկան իր տնտեսական պայքարում Չինաստանի հետ նպատակ է ունեցել իր գործակալների միջոցով տիրանալ այս հարստությանը: Սա հեղաշրջման հիմնական պատճառներից մեկն է համարվում նաև:

Ներկայումս Բոլիվիայի բնակչության մեծամասնությունը, այսինքն բնիկներն ու խառնուրդները պայքարում են սպիտակամոթ ռասիզմի, նեոֆաշիստների ու բանակի ուժայինների դեմ, որոնք իրականացրեցին այս հեղաշրջումը:
«Ջինին Անեզ»-ի գլխավորությամբ առևանգվեց ու թալանվեց Բոլիվիայի կենտրոնական բանկի ոսկիներն ու փողերը, որոնք ականատեսները տեսել են, որ տեղափոխում էին օդանավակայան Ամերիկա տեղափոխելու համար: Ըստ ժամանակավոր իրեն հռչակած նախագահի իրեն գումար է պետք՝ զենք գնելու համար Ամերիկայից որպեսզի շարունակեն ճնշել ու սպանել բնիկ բողոքողներին:

Էվո Մորալեսի ամենամոտ շրջապատից շուրջ 20-ը, այդ թվում՝ Կոնգրեսի անդամները, որոնք ըստ Բոլիվիայի սահմանադրության, նպատակահարմար կլինեին ժամանակավորապես ստանձնել նախագահությունը, մինչև նոր ընտրություններ կազմակերպվելը, ապօրինի ձևով իրենց թույլ չեն տալիս առաջադրվել առաջիկա նախագահության ընտրություններում: Սա Վաշինգտոնի կողմից արտահանվող «Ժողովրդավարություն» տիպն է: Դա ավելի ճիշտ կոչվում է բռնապետություն:
Ներկայումս ԿՀՎ (CIA)-ը, նրա գործակալներն ու ակտիվիստները Բոլիվիայում աշխատում են անպատժելիության պայմաններում առանց սահմանափակումների:
Հայ Ձախ Ֆորումը՝ դատապարտելով Բոլիվիայի հեղաշրջումը, իր համերաշխությունն է հայտնում Բոլիվիայի ժողովրդին ու առաջադեմ Մորալեսին ու համախոհ ուժերին:

Հայ Ձախ Ֆորում, Երևան 28/11/2019 թ.

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert