Քո անապատում
ես մոլորվեցի
և տապից քրտնած՝
մարմինս տկար,
հազիվ քարշ տալով
հասա օվկիանիդ,
լու՜ռ արտասվեցի
դիակիս առջև
և այն խառնեցի
ցամքած օվկիանիդ
խենթ ալիքներին`
հոգիս պապանձվեց
համր լռությամբ
և ինչպես անզգա,
անշունչ գոյություն
սկսեց ճախրել
քո բաց երկնքում
և երազելով
աստղերի մասին
քո մու՜թ երկնքում
հոգիս քուն մտավ
և իմ հույսի
մի փոքրի՜կ կտոր
հոգուս խորքերից
ես լու՜ռ խառնեցի
քո սևածովին
և ինձ թաղեցի
քո մու՜թ գիշերում՝
երազելով արևիդ մասին:

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert