Քո աչքերում մի լույս տեսա,
Արև տեսա քո աչքերում։
Անվերջ թախիծ ու տառապանք,
Կարոտ տեսա քո աչքերում:
Քո աչքերում ժպիտ տեսա,
Լուսե երազ ու լուռ սփոփանք,
Խուլ, մշուշոտ հեռուներում
Մի ափսոսանք խոր ու անհուն:
Քո աչքերում մի կյանք տեսա,
Մի սեր տեսա խե՜նթ ու մոլոր,
Ու ինձ թվաց գերի տեսա
Իմ պատկերը քո աչքերում:
Նկ.՝ Արա Շահխաթունի
Lilit Shmavonyan-ի ՖԲ-յան էջից