Դերս ավարտվեց,
չ՛փնտրեք դուք ինձ,
ես այնտեղ եմ,
որտեղ աստղերն են մեռնում
լու՜ռ հավերժության
նվագի ներքո,
որտեղ չկա մենք,
չկա ես ու դու,չկա իմ և քո։

Ես այնտեղ եմ,
որտեղ երկնային իժը
վաղուց վիժել է
իր միակ որդուն՝
կեղծ սատանային,
որտեղ չկա օր, չկա ժամանակ,
խաչել են վաղուց՝
սև ժամագործին։

Ես այնտեղ եմ,
որտեղ «սուրբ» պոռնիկները
վաղուց այրել են
կեղծ դիմակները,
որտեղ չկա փող,
ո՛չ հաճույք, ո՛չ կյանք,
վաղուց փթթել են
ժանտախտով հիվանդ
փուջ մարմինները։

Ես այնտեղ եմ՝
իմ հորինվածքում,
որտեղ կորցրել եմ
մահվանս ճամփան
և մոռացել եմ,
թե ոնց են ծնվում,
չե՛մ ուզում ծնվել՝
անհաշիվ են մահերս:

Անի Հերունի Սաջյան

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert