Ես հավատում էի…

 

 

Ես հավատում էի,
երբ Ադամորդիդ արյամբ շաղախված
իր խիղճը թաղեց մեղքերի հորում,
երբ լիրբը իր սուրբ դիմակը հագած
կեղծ քունը գտավ սատանի ծոցում,
երբ անմեղներին խաչը հանեցին՝
չարը տիրեց դավաճան հոգուն,
երբ Հուդաները կախաղան հելան՝
հավասար դարձան անմեղ մեռյալին,
և ,երբ ճերմակը խառնվեց հողին
ու ողջ մարմնով բղավեց՝
ամե՜ն,
երբ արյուն կաթաց քրտնած դաշտերին
և դեռ նոր ծլած ցորենն արտասվեց
ու լուռ խոնարհվեց կեղծ քամիներին,
երբ նեռի աչքից ցավեր թափվեցին
հողը բղավեց՝
մարդկությունը փրկություն չունի,
դու լուռ ժպտացիր քո վերևներից,
և ես ատեցի կեղծ ժպիտները՝
ես անհավատ եմ։
Եվ հիմա,այսօր,
հավիտյանս հավիտենից
ես՝ անհավատս
դուռդ եմ եկել,
դե՜,
ողորմի՛ր ինձ ՝
ամենակարող,
ու՞ր ես հայտնվիր,
երբ որդիդ կրկին
քո կարիքն ունի։

бутони за споделяне

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net