Պարոն Հագոբ Կազանչեանը, որը ՀՅԴ Կիպրոսի Հայ Դատի Մարմնի Ներկայացուցիչն է, անդրադառնալով Արման Բաբաջանյանի արտահայտությանը, ասել է հետեւյալը.

««Բաբաջանեան՝ հասակդ չափէ՝ ապա լեզուդ երկարէ։ Ազգային ժողովի ամպիոնէն խօսելու իրաւունքդ՝ Դաշնակցական Արամ Մանուկեանը քեզ տուած է, իսկ Անկախ պետութիւնը, դաշնակցութեան զինեալ պայքարին արդիւնքն է։ Դաշնակցութիւնը յառաջացուց զինուորական վերնախաւ, որը, դաշնակցական ֆետայական շարժման ձեւաւորած համակարգն էր, որը նուիրեց Սարտարապատի յաղթանակը եւ եռագոյն դրօշը։ Իսկական յեղափոխութիւն՝ զէնքի ուժով կ’իրականանայ, այդ ալ միայն թշնամիին դէմ, սահմանէն անդին։ Եթէ, ահաբեկչութեան նկատմամբ զրպարտութիւնդ՝ քո ցանցին մէջ կ՝առնէ՝ Սողոմոն Թեհլիրեանը կամ Լիզպոնի 5՝ պէտք է ամաչիս։ Ցեղասպան թուրքիոյ հաշիւը, միայն դաշնակցութիւնը կարող է տանիլ։ Զինեալ պայքարի դաշտէն, ոստում կատարեցինք՝ ԱՄՆ Գոնկրես ու Սենատ։ Գոնկրեսականներու ուղղութեամբ՝ հայ դատի գործընթացի ու անոր մաքառումը ամուր յենասիւնի վերածողը՝դառձեալ ՀՅԴն էր, յանուն հայ ժողովուրդի։ Մենք, այս առաքելութիւնը քեզ նմաններու կարող չէինք վստահիլ, այլ միայն, ազգային ազատագրական պայքար մղող տղոց։ Թուրքիա՝ այսօր դեսպան չունի Հայաստանի մէջ, պէտք չկայ, որ դուն, այդ բացը գոցես։ Եթէ հաշիւի պիտի նստիս դաշնակցութեան հետ, նկատի ունեցիր, որ դաշնակցութեան ուժը համասփիւրքեան է, որը սկիզբ ունեցած է՝ բայց երբեք վերջ պիտի չունենայ»։

նյութը տեղադրվել է «Սփիւռքի Ձայն / Voice Of Diaspora ֆեյսբուքյան էջում:

Այս դաշնակցականի՝ պարոն Կազանջեանի շարադրած մտքերը փաստոում է միայն մեկ բան, որ դաշնակցականների, այն էլ վերնին խավին պատկանող, ինչպիսին է Հագոբ Կազանջեանը, անգամ դաշնակցություն կուսակցության պատմությունը սերտած չեն, ինչ մնա հայոց պատմությունը: Չնայաց, դաշնակցականները կարծում են, որ հայոց պատմությունը հենց նույնը՝ դաշնակցության պատմությունն է: Եթե Քաղաքական գիտակցությունն ու իմացությունը չի բավարարում հասկանալ, որ հեղափոխությունը անում են միայն սեփական երկրում, սեփական իշխանությունը փոխելու կամ երկրի համակարգը փոխելու, ոչ թե մի այլ երկրի, արդեն պարզ է դառնում քաղաքական գիտակցության մակարդակը: Պարոն Կազանջեան, «Սարդարապատը» մի վերագրեք դաշնակցության ձեռքբերում: Սարդարապատը ժողովրդի ցասումն էր հենց դանակցության անգործունեության եւ շվարած վիճակի, ինչի պատճառով էլ մի ամբողջ ժողովրդ բնաջնջման վտանգը զգալով փրկեց ինքզինքը: Պարոն Կազանջեան, Դուք գնացեք ձեր Ալեքսանդրապոլի պայմանագիրը թուրքերի հետ կնքած կարդացեք, հետո հպարտացեք դաշնակցություն կուսակցությամբ: Այդ պայմանագիրը այնքան խայտառակ էր, Ձեր կուսակցությունը չհամարձակվեց, ամոթից չհրապարակեց այն: Ձեր կուսակցությունը ժամանակին էլ էր մեկ Ցարին՝ մեկ թուրքին հաթաթա գնալով՝ հայտարարում, որ 7 հազարանոց բանակ ունի, բայց երբ ցարական ռուսաստանը ձեր կուսակցությունից պահանջեց զինվոր՝ արեւմտյան Հայաստանը գրավելու, դու ընդդամեն 2 հազար էլ չկարողացաք հավաքել, այն էլ խեղճ ու կրակ գյուղացի բանվորներից էր կազմված, ոչ թե զինվոր բառի բուն իմաստով: Դուք այն ժամանակ էլ էիք ահաբեկելով ժողովրդից գումար հավաքում: Գնացեք լավ սերտեք ձեր կուսակցության պատմությունը, չնայց դուք որտեղից իմանաք, եթե ամեն ինչ կեղծ է ներկայացնում ձեր կուսակցությունն ու ձեր նման միամիտներն էլ կարծում են, թե ամեն ինչ այդպես է, ինչը ձեզ ներկայացվում է: Պարոն Կազանջեան, խոսում եք «Լիսաբոնի 5»-ի մասին, բայց մոռանում եք նշել տասնյակ նման այլ գործողությունների մասին, որոնք կատարվել են ՀԱԳԲ-ի կողմից: Չնայաց, ձեր՝ դաշնակցականների կարծիքով, դա նույնպես դաշնակցության (իմա. հայոց պատմության) հետ կապ չունի: Ձեր կարգախոսը՝ «ով դաշնակ չէ՝ հայ չէ» է: Ձեզ համար հայոց պատմություն գոյություն չունի, ձեզ համար գոյություն ունի դաշնակցության պատմություն միայն: Դուք պետք է օրը հազար անգամ շնորհակալ լինեք Աստծուն, որ Հայաստանը խորհրդայնացավ, այլապես դաշնակցություն կուսակցությունը շատ վաղուց հայտնված կլիներ քաղաքական աղբանոցում: Ձեր գոյությունը քարշ եք տվել տարագիր ու մազապուրծ եղած, աշրահով մեկ սփռված ժողովրդի հաշվին այն պայմաններում, երբ խորհրդային Հայաստանը կար, չկա այլեւս ոչ մի պատրվագ: Ամբողջ կուսակցական կյանքում գեթ մեկ հեղափոխություն չիրականացրած կուսակցության անվան շարքում «հեղափոխական» բառեզրը արդեն ձանձրացուցիչ է եւ ծաղրի առաարկա է դարձել հայ ժողովրդի մոտ:

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert