Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com

Թուրքական կառավարության կողմից վաղուց կիրառվող գործելակերպ է՝ ճնշում գործադրել Թուրքիայում փոքրամասնությունների կրոնական խմբերի առաջնորդների վրա՝ հանդես գալու հրապարակային հայտարարություններով՝ ի պաշտպանություն թուրքական քաղաքականության և ռազմական գործողությունների կամ դատապարտելու տարբեր օտարերկրյա պետությունների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևերը։

Հայկական, ասորական, հունական և հրեական համայնքների ղեկավարները սովոր են այս գործելակերպին և պատրաստակամորեն կատարում են թուրքական պահանջները, գիտակցելով, որ այդ պահանջը չկատարելը կարող է խնդիրներ առաջացնել անձամբ իրենց և իրենց համապատասխան համայնքների համար։ 

Նախկինում նման հրամանները փոքրամասնությունների ղեկավարներին տրվում էին ավելի նուրբ ձևով։ Օրինակ՝ մի թուրք պաշտոնյա զանգահարում կամ այցելում էր Պոլսո Հայոց պատրիարքին և զգուշորեն առաջարկում, որ գուցե լավ գաղափար է նրա համար ինչ-որ քաղաքական հարցի շուրջ հրապարակային հայտարարություն անել։ Բնականաբար, նախորդ պատրիարքները երբեք չեն հրաժարվել նման առաջարկներից, որոնք ավելի շատ նման են թուրքական կառավարության հրամաններին: Տարբեր պատրիարքների արձագանքների միակ տարբերությունը՝ նրանց հայտարարությունների լեզուն ինչ-որ կերպ մեղմել կամ խստացնելն էր: 

Այն, ինչին մենք հիմա ականատես ենք լինում, բոլորովին այլ է: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնակալական կառավարությունն այնքան բռնակալ է դարձել, որ անցյալ շաբաթ նամակ է ուղարկել Թուրքիայի փոքրամասնությունների չորս կրոնական առաջնորդներին՝ պահանջելով, որ նրանք ստորագրեն այն և նամակը հետ ուղարկեն նախագահի գրասենյակ։ Բոլոր չորսն էլ անմիջապես կատարել են պահանջը։
Փոքր անակնկալն այն էր, որ Էրդողանի՝ փոքրամասնությունների կրոնական առաջնորդներին ուղարկած նամակից մեկ շաբաթ առաջ, Պոլսո Հայոց պատրիարքությունը հայտարարություն է տարածել, հիմնականում աջակցելով Էրդողանի հետագա նամակում արտահայտված տրամադրություններին: Պատրիարքին չպետք է մեղադրել ոչ նախօրոք սեփական քարոզչական նամակը գրելու, ոչ էլ կառավարության կողմից թելադրված նամակը ստորագրելու մեջ: Ի վերջո, պատրիարքը գիտի, թե ինչ են ակնկալում իրենից, և հայտարարություն է արել առանց սպասելու պաշտոնական հրամանների: 

Տվյալ դեպքում հարցն այն է, որ վերջերս Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Հյուսիսային Սիրիա, որը հանգեցրեց տասնյակ թուրք զինվորների կորստի: Հայոց պատրիարքությունը տարածեց հետևյալ հայտարարությունը.

«Իդլիբում [Սիրիա] տեղի ունեցած հարձակումը և դրա հետևանքով թուրքական զինված ուժերի 33 հերոս զինվորների նահատակությունը մեր երկրում խոր ցնցում է առաջացրել։ Սրտանց բաժանելով մեր ազգի ցավը, Տիրոջից ողորմություն ենք հայցում նահատակների համար։ Մեր հերոս բանակը պետության գոյատևման երաշխիքն է։ Իրենց զինակից ընկերներին կորցրած բանակի բոլոր անդամներին մենք տոկունության կոչ ենք անում։ Նաև շարունակում ենք աղոթել, որ աշխարհում և հատկապես մեր տարածքում խաղաղություն տիրի։ Հանուն Թուրքիայի Հայոց պատրիարքության, Կրոնական ժողովի և համայնքի բոլոր անդամների, հանրության հետ կիսում ենք մեր այն հավատքը, որ այս դժվարին գործընթացը հնարավոր կլինի հաղթահարել միության և միասնականության մթնոլորտում»։

Պատրիարքարանը հետագայում ստորագրեց Էրդողանի գրասենյակի կազմած ավելի քարոզչական բնույթ կրող նամակը: Ահա հատվածներ այդ երկու էջանոց նամակից.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/10/1099142/?fbclid=IwAR02C9J7CQQu3M-4IGnly4DS9lzjv5bCgg3G63KlCVQFBQvxQCHR2M1rmiU

© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert