Իմ շուրթերին դեռ համբույրիդ համն եմ զգում,
Ու շոյանքդ, ու տաք շունչդ ականջիս տակ,
Իմ մատներից դեռ քո սիրո բույրն եմ առնում,
Եվ այդ բույրին խառնում իմ սերը անապակ:

Քո ձեռքերը դեռ շոյում են իմ մարմինը
Ու ես դանդաղ նվաղում եմ քո գրկի մեջ,
Քո աչքերը նկատում են իմ անկումը,
Բայց շարունակ ինձ պահում են կրակի մեջ:

Քո շուրթերից դեռ սեր է ծորում սրտիս մեջ
Ու աչքերդ մեղք գործելու կանչ են անում,
Դու ինձ համար չկրկնվող, չմեռնող սեր,
Մեր սրտերը առանց մեզ էլ, ծես են անում…

Լիլի Շակրին

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert