Ծանր հյուսքերդ բեռից արձակիր,
կարիր ուսերիդ կարոտ քնքշության,
շուրթերդ ներկիր թունդ գինով կարմիր,
թող այդ ճամփեքը որբ կիսատության:
Թքիր ճակատին էս մրոտ կյանքի,
դարձիր գիշերվան կին ու բախտակից
և մի հավատա երկնի կապույտին,
ըմպիր ճախրանքի ոսկե գավաթից:
Քանդիր ճերմակը մարմնիդ կարկատած,
սատանայի հետ անկողին կիսիր
և բախտի հերն էլ էնտեղ անիծած
արբունքի բույրով մարմինդ օծիր:
Անի Հերունի Սաջյան