ցրտահարվում եմ
չծռվող ճյուղի նման`
կանգնած…
տերև է կաթում թևերից
իմ պաղ,
հողը գրկում է համբույրը
նրա…
ցայգաթիթեռի թռիչքն է
լսվում,
հանգրվանում է
դալուկ մատներիս`
մի վերջին անգամ…
ցրտահարումը թեյի գդալով
սառույց է լցնում
տակառը խղճիս…
այնտեղ, շատ հեռվում,
գիշերաշրջիկ
կապույտ մի խարույկ
ծուխ է արձակում…
ցրտահարվում եմ
իմ բառերի մեջ,
ապա հորինում
անկողին մի տաք,
պատսպարվում եմ
բարուրանքի մեջ…
քեզ հորինել եմ
բա(յ)ց հավատում եմ`
ցրտահարվելով…
Ն. Ավագյան
Բանաստեղծությունը՝ ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ
Կարդում է ԳՈՀԱՐ ԱՎԱԳՅԱՆԸ
https://www.facebook.com/100008278625773/videos/2629377667348162/