2020թ․ լրանում է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 100- ամյակը: Այդ կապակցությամբ ստորև ներկայացվում է պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի «Սովետական Հայաստանի 100-ամյակը» աշխատությունից որոշ հատվածներ:

«ՄՇԱԿ» ԹԵՐԹԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ»

Ա­վե­լորդ չեմ հա­մա­րում նաև ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­նել «Մ­շակ» թեր­թի հետև­յալ գնա­հա­տա­կա­նը. «­Դեկ­տեմ­բե­րի 3-ի գի­շերն Ա­լեք­սանդ­րա­պո­լի բեր­դում կա­տար­վա­ծը մի ա­ներ­ևա­կա­յե­լի պատ­մա­կան ո­ճիր է։

Շ­նա­կան ա­նա­մո­թութ­յամբ մի­լիո­նա­վոր նա­հա­տակ­ներ հայ­հո­յե­լուց հե­տո Ա­լեք­սանդ­րա­պո­լի միջ­նա­բեր­դում ճաշ կա­յա­ցավ` ե­րաժշ­տութ­յամբ ու բա­ժա­կա­ճա­ռով։ Քեֆ ա­նող­նե­րի թա­մա­դան Խա­տիս­յանն էր, որն ու­րա­ցավ Հա­յաս­տա­նի գո­յութ­յու­նը»։

Այ­նու­հետև, «Մ­շա­կը» հայտ­նում էր, որ կո­մու­նիստ­նե­րը «չըն­դու­նե­ցին Ա­լեք­սանդ­րա­պո­լի դաշ­նա­գի­րը և պ. Խա­տիս­յա­նին ու նրա ըն­կեր­նե­րին աք­սո­րե­ցին Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից։

Այդ­պի­սով միան­գա­մայն վա­վե­րաց­վեց աշ­խար­հի առջև, որ հայ ժո­ղո­վուր­դը ո­չինչ մաս չու­նի Ա­լեք­սանդ­րա­պո­լի խայ­տա­ռակ դաշ­նագ­րի մեջ։

Մ­նում է պ. Խա­տիս­յա­նին ու նրա ըն­կեր­նե­րին Ա­լեք­սանդ­րա­պոլ ու­ղար­կողն ու ստո­րագ­րե­լու լիա­զո­րութ­յուն տվո­ղը` դաշ­նակ­ցութ­յան ար­ևել­յան բյու­րոն։ Ա­հա, նա էլ պա­տաս­խա­նի պի­տի կանչ­վի»։

«Մ­շակ» թեր­թը եզ­րա­կաց­նում էր. «Ա­լեք­սանդ­րա­պո­լի դաշ­նա­գի­րը կդառ­նա ա­մո­թի զազ­րե­լի մի վիհ, ո­րի մեջ գա­հա­վի­ժո­ղը պի­տի լի­նի դաշ­նակ­ցութ­յու­նը» («Մ­շակ», փետր­վա­րի 3, 1921 թ.)։

Ին­չո՞ւ կա­տար­վեց այս դա­վա­ճա­նութ­յու­նը։ Ին­չո՞ւ ստո­րագր­վեց դեկ­տեմ­բե­րի 2-ի պայ­մա­նա­գի­րը‚ երբ ար­դեն Հա­յաս­տա­նում հաս­տատ­վել էր սո­վե­տա­կան իշ­խա­նութ­յուն։

Իս­կա­պես‚ ի՞նչ կլի­ներ‚ ե­թե Հա­յաս­տա­նում չհաս­տատ­վեր սո­վե­տա­կան իշ­խա­նութ­յուն‚ և դաշ­նակ­ցութ­յու­նը շա­րու­նա­կեր Ա­լեք­սանդ­րա­պո­լի խայ­տա­ռակ պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո ղե­կա­վա­րել Հա­յաս­տա­նը։

Այդ դեպ­քում նախ` նա պար­տա­վոր էր բո­լոր մի­ջոց­նե­րով ա­պա­հո­վել Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րի ի­րա­գոր­ծու­մը‚ ո­րով­հետև չկա­տա­րե­լու ոչ ուժ ու­ներ, ոչ ցան­կութ­յուն, և­ ոչ էլ հնա­րա­վո­րութ­յուն։

Երկ­րորդ. Ե­թե Մոսկ­վա­յում ըն­թա­ցող ռուս-թուր­քա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րով հաս­տատ­ված պայ­մա­նագ­րով չեղ­յալ չհա­մար­վեր Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նա­գի­րը, ա­պա Հա­յաս­տա­նը մնա­լու էր միայն 9 հա­զար քառ. կի­լո­մետր տա­րած­քի վրա։

Ի՞նչ էր մնա­լու այդ­պի­սի վի­ճա­կի մեջ հայտն­ված Հա­յաս­տա­նից։

Այդ խայ­տա­ռակ պայ­մա­նա­գի­րը ե­րաշ­խիք տա­լի՞ս էր Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յան և‚­ ընդ­հան­րա­պես‚ հայ ժո­ղովր­դի հե­տա­գա գո­յութ­յան հա­մար։

Ըն­թե­րո­ցո­ղին հրա­վի­րում եմ խոր­հել այս հար­ցե­րի շուրջ, քա­նի որ վե­րո­հիշ­յալ կեղ­ծա­րար­նե­րը ոչ միայն խու­սա­փում են դրանց պա­տաս­խա­նել, այլև կեղ­ծե­լով պատ­մա­կան ի­րո­ղութ­յու­նը, ա­մեն կերպ ձգտում են փրկել դաշ­նակ­ցութ­յանն այդ խայ­տա­ռա­կութ­յու­նից։

Դա­ռը ճշմար­տութ­յու­նը պար­տադ­րում է ընդգ­ծել‚ որ իշ­խա­նութ­յու­նից հե­ռա­ցած դաշ­նակ­ցութ­յունն իր վրա էր վերց­րել Ա­լեք­սանդ­րա­պո­լի խայ­տա­ռակ պայ­մա­նագ­րի պա­հանջ­նե­րը կա­տա­րե­լու պար­տա­կա­նութ­յու­նը` 1921 թ. փետր­վա­րի 18-ին Սի­մոն Վ­րաց­յա­նի գլխա­վո­րութ­յամբ կազ­մա­կեր­պե­լով խռո­վութ­յուն։

1921 թ. փետր­վա­րի 18-ին ա­մեն ինչ պարզ­վեց։ Իշ­խա­նութ­յու­նը գրա­վե­լու հա­ջորդ օ­րը Ս. Վ­րաց­յա­նը հայ­տա­րա­րեց, որ իր գլխա­վո­րած «Փր­կութ­յան կո­մի­տեն» հա­վա­տա­րիմ է մնում դեկ­տեմ­բե­րի 2-ի պայ­մա­նագ­րին։

Այդ էլ այն դեպ­քում, երբ սո­վե­տա­կան իշ­խա­նութ­յու­նը հենց իր ա­ռա­ջին օ­րից չճա­նա­չեց դեկ­տեմ­բե­րի 2-ի ա­պօ­րի­նի պայ­մա­նա­գի­րը և­ ա­մեն ինչ ա­նում էր դա չեղ­յալ հայ­տա­րե­լու հա­մար։

Հ­րա­պա­րա­կի վրա ե­ղած նյու­թե­րը‚ փաս­տաթղ­թերն ու վկա­յութ­յուն­նե­րը լիար­ժեք հիմք են տա­լիս հաս­տա­տե­լու‚ որ 1921 թ. փետր­վա­րին տե­ղի է ու­նե­ցել հայ ժո­ղովր­դի շա­հե­րի ուղ­ղա­կի դա­վա­ճա­նութ­յուն‚ ո­րը կոծ­կե­լու հա­մար ներ­կա­յաց­վում է որ­պես ժո­ղովր­դի ա­զա­տութ­յու­նը վե­րա­կանգ­նե­լու ապս­տամ­բութ­յուն։

Ա­լեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լուց հե­տո այդ ի՞նչ ա­զա­տութ­յան մա­սին է խոս­քը‚ որ մինչև օրս շա­րու­նա­կա­բար պար­ծե­նում են դաշ­նակ­ցութ­յան հին ու նոր գա­ղա­փա­րա­խոս­նե­րը։

Ի՞նչ հիմ­քեր ու­նեմ այս­պի­սի գնա­հա­տա­կա­նի հա­մար։

Չմտ­նե­լով ման­րա­մաս­նե­րի մեջ՝ ու­զում եմ ա­ռանձ­նա­պես ընդգ­ծել‚ որ փետր­վար­յան խռո­վութ­յան կազ­մա­կերպ­ման գոր­ծում մե­ծա­պես շա­հագրգռ­ված էր Թուր­քիան‚ որն այս ան­գամ էլ իր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար օգ­տա­գոր­ծել է դաշ­նակ­ցութ­յան թուր­քա­սի­րութ­յունն ու հա­կա­ռու­սա­կան կեց­ված­քը։

Շարունակելի

http://www.artarutyun.com/main.htm

 

 

 

 


Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert