21-րդ դարի ամենազավեշտալի գաղափարը՝ կոմունիստների կողմից «օլիգարխ-սեփականատրոջ» պաշտպանությունն է

 

«Բոլշեվիկյան Հայկական Կուսակցություն» ԲՀԿ

1999 թ-ի բրիտանական ԲիԲիՍի հեռուստաընկերության հարցման տվյալներով՝ Մարքսը ճանաչվել է հազարամյակի մեծագույն մտածող: 20-րդ դարի սկզբին Լենինը աշխարհի կարգն էր փոխում՝ հաստատելով «պրոլետարիատի դիկտատուրան»…

21-րդ դարի «կոմունիստները» այդ «մեծագույն մտածողի»՝ Կարլ Մարքսի գաղափարը եւ կոմունիստների Մանիֆեստը՝ «պրոլետարիատների դիկտատուրան» փոխել եւ հարմարեցրել են «սեփականատեր-թալանչիների դիկտատուրային»:

Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը կոմունիստ է ու մենք չենք հասկացել: Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը միավորված Կոմունիստական Կուսակցությունների առաջին «անփոխարինելի առաջնորդն» է ու մենք չենք իմացել: Կարո՞ղ է Մարքիսզմ-Լենինիզմը գլխիվայր է շրջվել, կոմունիստների առաջին քարտողար է նշանակվել  բագավաճած սեփականատեր-օլիգարխ, միլիարդատեր Գագիկ Ծառուկյանը…

Մարմնի ո՞ր մասով է մտածում 21-րդ դարի «կոմունիստը»:

Խորհրդային Միությունը փլուզվեց հենց այստեսակ «ԲՀԿ-ական կոմունիստների»  թեթեւ խելքի պատճառով: Սրանք «կոմունիստների» այն սերունդն են, որոնք Մարքսի ԿԱՊԻՏԱԼԸ չեն էլ կարդացել, Լենինիզմից էլ կաշառքով գնահատական էին ստացել, որպեսզի կուսակցության տոմսը ստանան՝ պետական գույքը «կարիք ունեմ, տանում եմ» կարգախոս-գողությամբ թալանելու համար:  «Կոմունիստների» այս տեսակը «անկախությունից» հետո դիմակները պատռած թալանչիական հոգեբանությամբ տառապող «կոմունիստներն» էին, ովքեր առանց ամաչելու երկիրը սեփականացնելու տենչով «անկախ» հրչակեցին ու «կարիք ունեմ, տանում եմ» կարգախոսը «ալան-թալանի անձեռնմխելիությամն» կանաչ դոլարով օծեցին, եւ «գողական օրենքներով» սկսեցին երկրի հարստությունն ու չունեվորի հասանելիք սեփականությունը խլելով  միլիարդատեր դարռնալ: Փաստորեն 21-րդ դարի «կոմունիստների» ավանգարդներները գողական-օլիգարխ-թալանչի՝ ԿԿ-ների հովանու տակ հայտնված ԲՀԿ-ականներն են: Կարո՞ղ է ԲՀԿ՝ «Բոլշեվիկյան Հայկական Կուսակցություն» հապավումն է մենք չենք գիտակցել…

 

«Կոմունիստական կուսակցությունների միություն- ԽՄԿԿ կենտրոնական խորհուրդի» այս հայտարարությունից հետո եւրեւի՝ Մարքսի գանգը ցնցվեց, Լենինն ամոթից կծկվեց…

* * *

Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ․

«Նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը եղբայրական Հայաստանի Հանրապետությունում կրկին սկսել է վատանալ: Հիվանդացածների, ապաքինվածների, ինչպես նաեւ մահերի թվի մասին տվյալների համաձայն, Հանրապետությունը կրկին հիվանդության զանգվածային զարգացում է ապրում:

Մարդկանց ճակատագրի հանդեպ առաջիններից մեկը մտահոգություն հայտնեց քաղաքական եւ հասարակական գործիչ, ՀՀ Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա կարծիքը դուր չեկավ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

ԿԿՄ-ԽՄԿԿ-ի կազմում ընդգրկված կոմունիստական կուսակցությունները՝ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունը, Բելառուսի Կոմունիստական կուսակցությունը, Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը, Ղազախստանի Կոմունիստական կուսակցությունը, Ղրղզստանի Կոմունիստների կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, Մոլդովայի Հանրապետության Կոմունիստների կուսակցությունը, Տաջիկստանի Կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաեւ հատուկ պայմաններում աշխատող կուսակցությունները, այսօր տագնապով են հետեւում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընդդիմության հանդեպ քաղաքական հաշվեհարդարին:

Նիկոլ Փաշինյանին գոհացնելու համար ժողովրդի սիրելի, ժողովրդի շահերի համար պայքարող Գագիկ Ծառուկյանի դեմ մի ակնթարթում մի քանի քրեական գործ հարուցվեց: Դատարանը ստիպված է հետաձգել վճռի կայացումը եւ չի կարողանում խափանման միջոց ընտրել՝ հասկանալով մեղադրանքների ոչ միանշանակ լինելը:

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը դրանում տեսնում է արեւմտյան խորհրդականների ձեռքի հերթական գործը, որոնք քաոս եւ «գունավոր ժողովրդավարություն» են սերմանում եղբայրական Հանրապետություններում՝ միջամտելով ներքին գործերին եւ լուծելով իրենց անձնական քաղաքական շահերը: Արդյունքում, դա հանգեցնում է Հանրապետությունում առանց այն էլ ծանր ներքին իրավիճակի ապակայունացման եւ հերթական «մայդանային հեղափոխության» ու քաղաքացիական առճակատման: Այժմ, փաստորեն, հաշվեհարդար է տեղի ունենում այն անձի նկատմամբ, որը Հայաստանի ժողովրդի մոտ հեղինակություն եւ հարգանք է նվաճել, հանդես է եկել ճշմարտացի եւ կառուցողական քննադատությամբ՝ մարդիկ մահանում են, հիվանդացածների թիվը մեծանում է: Համաճարակաբանական իրավիճակի բարելավման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու, նոր հիվանդանոցային մահճակալներ բացելու, թեսթերի քանակը մեծացնելու եւ վարակի տարածմանը հակազդելու փոխարեն, կառավարությունը գնում է դեպի զանգվածներ եւ բաժանում միանգամյա պաշտպանիչ դիմակներ, հեռացնում է անցանկալի քաղաքական մրցակիցնեին:

Հայաստանի ժողովուրդը իր դարավոր պատմության ընթացքում տարել է շատ դժվարին էջեր: Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընդդիմությունից միակն է, ով հանդես է եկել ժողովրդի պաշտպանությամբ։

Մենք համամիտ ենք Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից մեր ընկերների հետ, որոնք հանդես են գալիս Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ժողովրդի ընտրյալ եւ իր ժողովրդի արժանի որդի Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ ու պաշտպանությամբ։

Եղբայրական Միության Հանրապետությունների բոլոր 18 կոմունիստական կուսակցությունները, որոնք ընդգրկված են ԿԿՄ-ԽՄԿԿ կազմում, սատարել են այս որոշումը: Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարն անթույլատրելի է: Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողությունները, որոնք այսօր մանիպուլյացիայի են ենթարկում քննությունը, հետաքննությունը եւ դատարանին: Մենք Ձեզ կոչ ենք անում մտածել եւ հոգ տանել ձեր ժողովրդի ճակատագրի համար: Դժվար պահերին պետք է միավորվել: Գագիկ Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստանը» կողմ են Եվրասիական տնտեսական, մաքսային եւ քաղաքական համագործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը: Ակնհայտ է, որ սա էլ հենց առաջացրել է «արեւմտամետ» ուժերի կտրուկ բացասական վերաբերմունքը, որոնք փորձում են կոպտորեն միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ դիմակայում են եղբայրական ժողովուրդների միությանը:

ԿԿՄ-ԽՄԿԿ Կենտրոնական խորհուրդը համերաշխությամբ եւ համակողմանի սատարում է «Բարգավաճ Հայաստանի» մշտական առաջնորդ եւ ժողովրդի ընտրյալ Գագիկ Ծառուկյանին:

Դադարեցրեք նրա եւ նրա ընտանիքի հանդեպ քաղաքական հաշվեհարդարն ու հալածանքները»:

Բնագիրը ռուսերենով տես այստեղ՝ https://kprf.ru/kpss/195369.html

 

 

 

 

 

бутон за социални мрежи

You can skip to the end and leave a response. Pinging is currently not allowed.

Leave a Reply

Powered by WordPress | Designed by: All Premium Themes Online. | Thanks to Top Bank Free Premium WordPress Themes, wordpress themes 2012 and
©Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.norkhosq.net-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.norkhosq.net-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Նոր խոսք» ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved, www.norkhosq.net, info@norkhosq.net