«Սևրի դաշնագրի և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի վճռի խաբկանքը»

Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հրատարակչությունում լույս է տեսել պտմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանի «Սևրի դաշնագրի և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի վճռի խաբկանքը» մենագրությունը:

Գիրքը կարելի է ստանալ Գեղամ Խաչատուրի Գալստյանի մոտից:
Հ, 58 45 22, 58 45 23:

Ստորև ներկայացվում է մենագրության «Երկու Խոսքը» և «Վերջաբանի Փոխարենը»:
Երկու խոսք
1920 թվականի օգոստոսի 10: Այդ օրը ստորագրվել է Սևրի դաշնագիրը:
1920 թվականի նոյեմբերի 22: Այդ օրն ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է իր վճիռը:
2020 թվականին լրանում է վերոհիշյալ դաշնագրի և վճռի 100-ամյակը:

«Անցել է 1 դար։ Սևրի դաշնագիրը ստորագրած պետություններից ոչ մեկը չի վավերացրել։ Նույնիսկ Հայաստանի Առաջին հանրապետության կառավարությունը Ս.Վրացյանի գլխավորությամբ ոչ միայն չի վավերացրել, այլև 1920 թվականի նոյեմբերի վերջին, կատարելով քեմալական Թուրքիայի պահանջը, հրաժարվել է դաշնագրից։ Ավելին, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլի պայմանագրով չեղյալ է հայտարարվել Սևրի դաշնագիրը:
Փաստորեն Սևրի դաշնագիրը մնացել է թղթի վրա և ի վերջո 1923 թվականին տեղի ունեցած Լոզանի կոնֆերանսում ստորագրված նոր պայմանագրով չեղյալ է համարվել:
Չնայած այս իրողությանը՝100 տարի շարունակհայ իրականության մեջ ինչպես Դաշնակցություն կուսակցությունը,այնպես էր նրանից սերված զանազան քաղաքական խմբեր ու անհատներշարունակաբար ասպարեզ են բերում Սևրի դաշնագիրն իրագործելու պահանջը:

Զավեշտալին այն է, որ Դաշնակցություն կուսակցությունն իր ղեկավարած կառավարության միջոցով հրաժարվել է Սևրի դաշնագրից և դրանից հետո մշտապես պահանջում է իրագործել իր կողմից չեղյալ համարված Սևրի դաշնագիրը:

Վերոհիշյալ ուժերը նույնպիսի համառությամբ շարունակաբար ասպարեզ են բերում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի վճիռն իրականացնելու պահանջը:
Հարկ եմ համարում հիշեցնել, որ 1920թ.օգոստոսի 10-ին Սևրի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հոդվածների իրականացումը դրվել էր ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի վրա։Իսկ Վիլսոնըիրվճիռըստորագրելէ մոտ4ամիս անց՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին,երբ քեմալական Թուրքիան զավթել էր Հայաստանի Հանրապետության կենսաբեր տարածքները՝ պարտադրելով կատարել զինադադարի դաժան պահանջները:

Սևրի դաշնագրում չէր նշվել, թե ինչ միջոցներով պետք է իրագործվեին Հայաստանին վերաբերող հոդվածները։ Ճիշտ նույն կերպ էր վարվել Վիլսոնը՝ մատնացույց չանելով իր վճռի իրականացման միջոցների մասին:

Այսպիսով, ինչպես Սևրի դաշնագիրը, այնպես էլ Վիլսոնի վճիռը խաբկանք են։ Եվ դրանց մասին պետք է հիշել որպես պատմության մեջ տեղի ունեցած փաստ արևմտյան տերությունների եսասիրության, հայ ժողովրդի ազգային շահերը ոտնահարելու և նրա նկատմամբ խարդախ ու նենգ քաղաքականության մասին:

Այդ պայմանագիրն ու վճիռը պետք է հիշվեն որպես խաբեության և քաղաքական սրիկայության վկայություն:
Ուստի այն անձերը, որոնք այժմ մեր իրականության մեջ նորից ու նորից խոսում են Սևրի դաշնագրի,Վիլսոնի վճիռն իրագործելու մասին և նույնիսկ դրամահավաք են կազմակերպում՝ Վիլսոնի արձանը տեղադրելու համար, խաղում են միայն ժո¬ղովրդի ազգային զգացումների հետ:

* * *

Խորը երախտագիտություն եմ հայտնում Սփյուռքում գործող «Հայ Ձախ Ֆորումի» իմ համակիր ընկերներին, որոնք աջակցել են սույն գրքի տպագրությանը:
Վլադիմիր Պետրոսյան

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ավարտելով Սևրի դաշնագիրը և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնիվճիռն ընդունելու համառոտ պատմությունը՝հարկ եմ համարում նշել հետևյալը:
1920 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 4-ը Լոնդոնում տեղի ունեցած դաշնակից տերությունների ղեկավարների կոնֆերանսը:
Արձանագրել է.«Սևրի պայմանագրի 88-րդ հոդվածի համաձայն Թուրքիան պարտավորվում է ճանաչել Հայաստանի անկախությունը: Քանի որ թուրքերը դեռևս չեն վավերացրել պայմանագիրը, Լիգայի անդամների համար օրինական առումով անհնարին է դիտել նրան իբրև ազատ և անկախ պետություն»: Այնուհետև կոնֆերանսում նշվել է. «Բրիտանական, ֆրանսիական և իտալական կառավարություններն ընդդիմանում են Հայաստանն Ազգերի լիգայի մեջ ընդունելուն, հետևյալ հիմունքներով`

1.Սևրի պայմանագրի 88-րդ հոդվածից բխող իրավական դժվարությունների պատճառով:

2. Քանի որ Հայաստանի սահմանները դեռևս որոշված չեն, ուստի հրահանգում են պատվիրակներին այս հիման վրա ընդդիմանալ Հայաստանն Ազգերի լիգայի մեջ ընդունելուն»:

Այնուհետև կոնֆերանսը քննարկել է Վուդրո Վիլսոնի վճիռը և նշել դրա իրականացման անհնարին լինելը՝ նկատի ունենալով նաև Հայաստանին Էրզրումն ու Տրապիզոնը հանձնելու դժվարությունը:
Սևրի պայմանագիրը չի վավերացրել ստորագրած պետություններից ոչ մեկը: Դրանց մեջ է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Վերոհիշյալը նկատի ունենալով՝ ընթերցողի գնահատականին եմ թողնում այն անձանց գործունեությունը, որոնք, խաղալով պատմությունից անտեղյակ մարդկանց ազգային զգացումների հետ, ահա 100 տարի շարունակ պահանջում են իրականացնել Սևրի դաշնագիրը և դրա հետ կապված Վուդրո Վիլսոնի վճիռը:

1923 թվականին դաշնակից տերությունները Լոզանում քեմալական Թուրքիայի հետ կնքել են նոր պայմանագիր,որով վերջնականապես մոռացության են մատնել Սևրի դաշնագիրն ու Վուդրո Վիլսոնի վճիռը: Լոզանի պայմանագրով հաստատվել է Թուրքիայի սահմանը՝ ներառելով Արևմտյան Հայաստանի ամբողջ տարածքը:
Լոզանի պայմանագրի ստորագրման օրը Թուրքիայի պատվիրակության ղեկավար Իսմեթ Ինենյուն համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը:

Այսպիսով, 1921 թվականի փետրվարի 26-ին, Ս.Վրացյանի հեռագիրն օգտագործելով, դաշնակից տերությունները հայկական տարածքները նվիրել են Թուրքիային՝ Հայաստանի սահմաններն ընդունելով 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրված պայմանագրի հիման վրա։ Հարկ է նկատել, որ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի նախօրյակին Թուրքիան դաշնակից տերությունների աջակցությամբ արդեն զավթել էր Արևմտյան Հայաստանը:

Հայկական հարցի շուրջ ի սկզբանե բախվել են խոշոր տերությունների շահերը ոչ թե այն պատճառով, որ կամեցել են հայ ժողովրդին աջակցել՝Օսմանյան Թուրքիայի բռնակալական լծից ազատագրվելու համար: Այդ տերությունների քաղաքականության վերլուծությունը բերում է մեկ եզրակացության:
Նրանք բոլորն էլ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ելնելով իրենց շահերից, խոսքով հանդես են եկել հայ ժողովրդի օգտին, բայց գործնականում, իրենց շահերից ելնելով, պաշտպանել են Թուրքիային և այդ կերպ ձախողել Հայկական հարցի դրական լուծումը:

Արևմտյան տերությունների այսպիսի երկերեսանի քաղաքականությունը երբեք չի համապատասխանել հայ ժողովրդի բաղձանքներին:
Հայկական հարցում արևմտյան տերությունները մի կողմ են դրել իրենց հակասությունները և միավորվել ընդդեմ Ռուսաստանի։ Արևմտյան տերությունները Թուրքիայի հետ միասին պատասխանատու են Հայկական հարցի լուծումը ձախողելու համար:

Թուրքիան և նրան հովանավորող ու դաշնակից արևմտյան տերությունները պետք է իմանան, որ իր պատմական անցյալի համար հայ ժողովուրդը չի կարող ներել թուրքերին, քանի դեռ Թուրքիան 20-րդ դարի սկզբին պետական ահաբեկչությամբ իրագործած Հայոց ցեղասպանության համար չի դատապարտվել, քանի դեռ պատմական արդարությունը չի վերականգնվել, ու չի լուծվել Հայկական հարցը:
Իրականությունը ցույց է տալիս,որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքում,որ իսկական դաշնակիցը Ռուսաստանն է և Ռուսաստանի շնորհիվ է միայն,որ «Հայաստանի Հանրապետություն» անունն այսօր ջնջված չէ,նաև հանված չէ աշխարհագրական ու քաղաքական քարտեզներից:

Վերջում կամենում եմ հիշեցնել հայ ժողովրդի պատմության նոր և նորագույն ժամանակաշրջանի երկու կարևորագույն տարեթիվ՝ 1820-ական և 1920-ական թվականները:

1. 1828 -1829 թվականներին Ռուսաստանի շնորհիվ հայ ժողովրդի մի զգալի հատված փրկվեց շահական Պարսկաստանի և սուլթանական Թուրքիայի բռնակալական լծից:
100 տարվա ընթացքում գտնվելով Ռուսաստանի կայսրության կազմում՝ Արևելյան Հայաստանի հայ բնակչությունը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից։ Ժողովուրդը ձեռք բերեց խաղաղ ապրելու պայմաններ:

2.1920 թ. վերջին հայ ժողովուրդը կանգնել էր ֆիզիկական բնաջնջման եզրին։ Այս անգամ էլ հայ ժողովուրդը դարձյալ փրկվեց սովետական դարձած Ռուսաստանի շնորհիվ:
70 տարի շարունակ՝ մինչև 1990 թվականը, Սովետական Հայաստանը ձեռք բերեց այնպիսի վիթխարի նվաճումներ կրթության, գիտության, առողջապահության, գրականության, մշակույթի, ճարտարապետության, արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և այլ ասպարեզներում, որոնց մասին նախորդ սերունդները չէին համարձակվի նույնիսկ երազել:

1990 թվականից մինչև այժմ՝ 2020 թվականը,Սովետական Հայաստանի վիթխարի նվաճումները թալանելու,ավերելու մեջ վարժված ուժերը շարունակում են Ռուսաստանի հետ հայ ժողովրդի բարեկամական հարաբերությունները վնասել և երկիրը տանել դեպի Արևմտյան երկրներ։ Այդ ուժերը շարունակում են համառորեն քարոզել Արևմտյան քաղաքակրթության օգտին:
Իսկ 2020 թվականին սկսված կորոնավիրուսի համաճարակը միանգամից բացահայտել է Արևմտյան քաղաքակրթության բարոյական փլուզումը:

1820-ական թվականներ։ 1920-ական թվականներ։2020 թվական:

Ժամանակի հրամայականն է՝ հաշվի առնել անցյալի դասերը և երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից և կանգնել համընդհանուր զարգացման ուղու վրա:
Այլապես պատմությունը և ժամանակը նոր հնարավորություն չեն տա»:

—————————————–

Տես նաեւ՝ 2020թ․ լրանում է Հայաստանում սովետական կարգերի հաստատման 100- ամյակը

 

 

 

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert